Զհազարագոյն ծաղկանքս՝
Ամէնն ի՛մ կողէն կու լինին:
Երկինքն գետնին ասաց.
— Բա՛ն ունիմ քան զքեզ աւելի.
Իմ ցօղն ի քենէ կտրեմ,
Քո ծաղկունքն որո՜վ զարդարի:
Գետինն երկնուցն ասաց.
— Աստուծոյ մուննաթն աւելի.
Դու ցօղն ի ծովէն կառնուս,
Ծովուն ակն յիսնէ կու լինի.
Զիմ ակն որ ի յիս քաշեմ,
Նա քո ցօղն ուստի՞ց կու լինի:
Երկինքն գետնին ասաց.
— Բա՛ն ունիմ քան զքեզ աւելի,
Պարզիմ, բարկ արև դիպիմ,
Քո ծաղկունքն ամէնն խըշըրի:
Գետինն երկնուցն ասաց.
— Աստուծոյ մուննաթն աւելի.
Զուրն ի յանդնդոց հանեմ,
Որ ծաղկանքս ամէն զարդարի:
Երկինքն գետնին ասաց.
— Բա՛ն ունիմ քան զքեզ աւելի.
Կայծակ ու կարկուտ անեմ,
Քո ծաղկունքն ամէնն խափանի: