Ն
Նսեմական — աղոտ, մթին, ստվերամած, խավարային
Շ
Շահաստան — մեծ քաղաք, թագավորանիստ կամ նահանգի կենտրոնական քաղաք, ինչպես նաև մեծ առևտուր ունեցող քաղաք
Շաղաշար — շարակից, հարակից, զոդյալ, միացյալ
Շափիւղա — պատվական քար՝ երկնագոյն, ծիրանագոյն կամ դեղնագոյն ոսկի երակներով
Շեխզադա — շեյխի որդի
Պ
Պայազատ — հաջորդ, փոխանորդ, մանավանդ ազատի կամ թագավորի,
սեփական ժառանգ և մնացորդ ազգի
Պատրումն — պատրանք
Պարագրէզ — շուրջ պատել, շրջափակել, պարփակել, նկարագրել, ստորագրել, դրոշմել
Պարակցութիւն — պարակից լինել, դասակցություն
Պարանցիկք — անցումը պարողների շարքը, պար
Պըւետ (պուետ) — բանաստեղծ, քերթող, չափաբան, բանահյուս
Ջ
Ջամբեալ (ջամբող) — ջամբ տալով դարմանել, տալ ուտել պատառ-
պատառ, կերակրել, արբուցանել, մատակարարեւ, կերակրող, արբուցանող, մատակարարող, տվող