Գետինն երկնուցն ասաց.
— Աստուծոյ մուննաթն աւելի.
Անչափ ձոր ւ առու ունիմ,
Քո կարկուտն ի մէջն լցուի:
Կարկուտն հեղեղ կապի,
Ի ծովերդ ի վայր վտարի,
Դառնամ ա՛մպ կրկին կու տամ,
Ոո ծաղկունքն ամէն քամալի:
Երկինքն գետնին ասաց.
— Բան ունիմ քան զքեզ աւելի.
Ուր աղէկ կտրիճ մ որ կայ,
Գայ, ի քո ներքև զնտանի:
Գետինն երկնուցն ասաց.
— Աստուծոյ մուննաթն աւելի.
Աստուած իր տուած հոգին
Թէ կառնէ, նա ի՞նչ տի լինի.
Թէ մարմինն ի յիս չառնեմ՝
Նա աշխարհ հոտուն անցանի,
Հրեշտակք ի հոտուն փախչին,
Երկինքն ու զետինք տատանի:
Երկինքն գետնին ասաց.
— Բան ունիմ քան զքեզ աւելի.
Ինն դաս հրեշտակքն որ կան՝
Ամէնն իմ կողէն կու լինի: