Դու հիմն ես եկեղեցւոյ,
Գերեզման սուրբ վարդապետի.
Դու խունկ ես բուրվառ ի լի,
Օրէնք քո վեբայ հաստատի:
Մանկո՛ւնք, դուք աճափ արէք,
Այդ աճափդ է զարմանալի:
Դուք այլ ցածացէ՛ք, մանկտիք,
Ու գլուխ դրէք ի գետնի.
Քան զերկինքն ի՞նչ բարձր կայ,
Որ գլուխ եդիր ի գետնի,
Այսօր վրան կու քայլենք,
Վաղն մտնունք ներքև գետնի:
|
|
2. ՆԵՐԲՈՎԵԱՆ ԳՈՎԵՍՏԻ ՉՈՐԵՑՈԻՆՑ ԱՐԱՆՑՆ, ՈՐՔ
ԵՂԵՆ ՍԿԻԶԲՆ ԱՆԱՊԱՏԻ ԿԱՐԳԻԼ ՅԱԶԳՍ ՄԵՐ
Օրհնեա՜լ տէր Յիսուս փրկիչ՝
Նորոգողըն ազգի մարդկան,
Որ միշտ զբարին կամի
Եւ սպասէ մերոյս փրկութեան:
Յայսմ յետնեալ ժամանակիս
Յիշատակ արար նորոգման՝
Բացեալ մեզ դուռն բարւոյ
Եւ եհեղ ձիր ողորմութեան:
Ով որ լուսանցոյց ունի
Ճաճանչի այս մեծի ծագման,
|
|