Կարի ատեցին գնա՝
Բարկութեան նախանձ բրդեցան:
Հազար և վաթսուն և եօթն
Յաւելեալ հայոց թուական
Հանկարծ շարժեցան մարդիկ,
Թինդ առին և ժողովեցան:
Կաթողիկոսունք երկու,
Եպիսկոպոսք համանգամայն,
Աբեղայք ու վանականք
Եւ տէրտէրք շատ գումարեցան:
Ուխտադիրք եղեն միմեանց,
Խորհեցան խորհուրդ միաբան
Եւ չու արարեալ գնացին
Ի Թաւրէզ քաղաք շահաստան:
Ղառչըղա խանին ղիւան,
Տուրևառ խօսիւք շատացան,
Թէ այր մի օտարական
Մեզ լինի պատճառ խանգարման:
Այլ նա վերին խընամօք
Մարդկութեամբ կոչեաց ի յատեան,
Ասաց, թէ քահանայից
Չէ պատեհ կալ անմիաբան:
Վասն որոյ փոշիմանեալ
Եվ ինքնեանց մեղադիր եղան,
Եկեալ թողութիւն առին,
Ակամայ կամօք հաշտեցան:
Ահա յարուցմունք գետոց,
Փորձութիւնք սուտ եղբայրական,
ՈՒժգնակի բախեալ զտունն,