Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/30

Այս էջը սրբագրված է

Ծաղկեալ որթ և՛ թուզ, և՛ նուշ,
      Նոնենիք և՛ մուրա, և՛ շուշան:
Երկուց նմանեալ հողմոցն,
      Որ յառակողէն ասացան
Արի՛ հիւսիսի փչումն,
      Ե՛կ, հարաւ ջերմին սիրական:
Շնչեար ի պարտէզս մեր՝
      Խնկալից և խիտ բուրաստան,
Բուրեսցին խունկք մեր անուշ
      Եւ ծաղկունքն, որ հանդիսացան:
Փա՜ռք նորոգօղին տացուք,
      Որ ետ դուռն ապաշխարութեան
Եւ փոխհատուսցուք սոցա
      Ներբողեան գովասանական:
Այս երկու մեծ լուսաւորք
      Կորնթարթն երկնից կառուցան,
Լուսատու լինել յերկիր
      Եւ նշան գոլ ժամանակեան:
Երկու այս բևեռ աստղունք,
      Որ ի վեր ւ ի վայր կայացան,
Որով կարգք եկեղեցւոյ
      Կանոնիւ սահմանադրեցան:
Երկու պատուական ակունքս,
      Որ երկու կուռն Ահարոնեան
Նշանքըն Իսրայէլի
      Մեղանչման և արդարութեան:
Երկու ձիթենի ուղէշքն,
      Որ յերկրի նոր արմատացան,
Գնդին լուցելոյ յաջմէ