Որ աթոռ տեառն կազմեցան,
Խոհեմ, արի և արդար,
Ողջախոհ առաքինացան:
Չորս գետոց նման հոսեալ
Արբուցին զծարաւ Հայաստան,
Նոքա ի յԱդին դառնան
Եւ սոքա ի յերկնից կայանն:
Չորից աւետարանչաց
Նմանեալ առ մեզ յայտնեցան,
Եւ չորս տարերաց նման՝
Չորս յանկիւնս համբաւեցան:
Քառադէմ կառաց նման,
Որ Առիւծ և Եզն ասացան,
Մարդ և Արծւու նման
Փութապէս առ տէբ սլացան:
Չորս կարգէս քրիստոնէից
Ըստ միոյ-միոյ ընտրեցան՝
Իշխանն ընդ վարդապետին,
Հայրապետն և առանձնականն:
Ի հազաը ւ եօթանասնին
Յաւելեալ հայոց թուականն
Եղև կատարումն սոցա,
Որք ի մէնջ առ տէր փոխեցան:
Թէ դիմառնական խօսիմք,
Ո՜վ եղբարք իմ և սիրական,
Թէ զմեզ ի խնճոյս ածեր
Եւ փողես երգ դամբանական:
Խիստ մի՛ խռովիք, եղբարք,