Չգիտել զիրս կենցաղական,
Կարգ եդեալ է արարչին
Չմնալ ոք աստ անվախճան:
Մանաւանդ այս Հայաստան
Վաղվաղուկ և փոփոխական,
Ի հարց և պապանց ուսաք,
Յառաջին սրբոցն ասացան.
Հիւսիսու հաւէն առնուն
Մեր ծաղկունքս և խիստ զօրանան,
Եւ տապըն խորշակահար
Ծաղկընկէց առնէ առժամայն:
Ահա ձեզ ձայն աւետեաց,
Սփոփանաց և յուսադրական,
Թէպէտ սերմանողքն անկան,
Սերմանեալքն յոյժ արդիւնացան:
Մարմնով հեռացան ի մէնջ,
Բայց հոգով ոչ որոշեցան,
Միայն զյաղթանակն առին
Ի ախտալից կենաց փոխեցան:
Անդէն բարեխօս բարի
Վասն մեր առ տէր կացուցան,
Զաթոռով անմահ գառինն
Ընդ քահանայիցն կարգեցան:
Փա՜ռք և գոհութիւն տացուք
Աստուծոյ անմահ տէրութեան,
Զի զյետնամնաց սոցա
Պահեսցէ ի խաղաղութեան:
Առ ձեզ պաղատիմ, եղբարք,
Ես՝ Ներսէս, լոյժ թշուառական