Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/48

Այս էջը սրբագրված է

Զհատըն մանանխոյ նախ ի Գողթան թաղեաց:
Ոստովք բարձրացեալ տեղի թռչնոց կազմեաց,
Եւ երկիր լցաւ ի բազմաբեր արդեանց:
Ժամն այն գարնանոյ և ամառան՝ էանց,
Եւ երկարութիւն աւուրց աստէն աճեաց:
Սաստիկ ցրտութիւն սառնամանեաց պատեաց,
Յաւուրցս այս վերջնոյ ըզմեզ խիստ պաշարեաց:
Ի նոյն պարտիզէ հոտ վարդենոյ բուրեաց,
Զքիմըս քրիստոնէից անուշ հոտով զմայլեաց:
Կրկնակի պատիւ, մեծ առաքեալն ասաց,
Արժանի լիցին ի ձէնջ դասք երիցանց:
Զձայն այն վաղնջուց տէր Անդրէասն առթեաց,
Քահանայ օծեալ՝ եղև արեամբ ներկած:
Եւ մեք կրկնակի տացուք գովութեանց,
Բարեխօս առնուլ զնա մեզ առ տէր աստուած:


5. ՆՈՐԻՆ ՆԵՐՍԷՍԻ ՄՈԿԱՑԻՈՅ ԱՍԱՑԵԱԼ

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ

Մանուկ մտավարժ էի
      Եւ հոգոյ բարոյ դիպեցայ,
Նոյն ոգով հաստատեաց զիս տէր
      Մինչև յիմաստս հաստատեցայ:
Հողովն այն ուրախ եղէ,
      Վայելուչ մտօք ծաղկեցայ.
Զի նովաւ ծանեա զտէր
      Եւ նովաւ լուսաւորեցայ:
Առատ անարգել եհեղ