Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/56

Այս էջը սրբագրված է

      Ի ծածուկ մտօք ճոխացայ:
Ուղորղ աղուեսու ձագ եմ,
      Այլ օձի խիստ նմանեցայ,
Յաղթող առիւծ կամ արծիւ
      Բարձրամիտ կամօք շրջեցայ:
Ուրար և փիլոն արկեալ,
      Թէ լծովս խոր խոնարհեցայ
Եւ ահեղագոչ սաստիւ
      Ի փոքունց վերայ բարձրացայ:
Որպէս սգաւոր գոլով
      Սեաւ համակ անձամբ գանեցայ
Եւ սիրամարգի նման
      Սիգալով փերևեթեցայ:
Մէջ մարդկան փառաւորեաց,
      Թէ զփառաց տուօղն իմանայ,
Առի գնա վաճառեցի,
      Յըռամկաց լեզուաւ գովեցայ:
Վերւնթաց ճանապարհէն
      Ինքնակամ ես սայթաքեցայ,
Ի վիմէն հաստատութեան
      Պատրանօք չարին սահեցայ:
Ի գերադրական գահէն
      Կամակոր ես գւլորեցայ
Եւ յաստիճանացն ելից
      Ծուլութեամբս իմով կասեցայ:
Ո՜հ ինձ վայել է, որ այժմ
      Յուսմանէն մանկութեան թողայ,
Զկրկին դաշնաւորեալ