Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/7

Այս էջը սրբագրված է

կած պետական ու քաղաքական միջոցառումներից: Պատմական հիշատակարանները ու մատենագրական աղբյուրները զարհուրանքով են նկարագրում վրա հասնող այդ արհաւիրքները, հատկապես Շահ-Աբասի ձեռնարկած զանգվածային տեղահանումներն ու բռնի արտագաղթը Արևելյան Հայաստանում: Ներսես Մոկացու բանաստեղծություններն այդ իրականության անմիջական արտահայտություններն են:

Նրա պատմական բովանդակություն ունեցող ստեղծագործություններն են՝ «Օրհնեա՜լ տէր Յիսուս փրկիչ», «Ի հոլովել ժամանակին», «Հատդ անմահական», «Եկայք նորազուարճ մանկունք եկեղեցոյ»: Սրանց մեջ պատմական առումով արժեքավորը «Օրհնե՜ալ տէր Յիսուս փրկիչ» տողով սկսվող ներբողն է՝ նվիրված Սյունյաց Մեծ անապատի հիմնադրմանն ու նրա հիմնադիրներին:

Պատմական սկզբնաղբյուրներից հայտնի է, որ այս կարևոր միաբանության հիմնադրման գործում բացառիկ դեր խաղացին Սարգիս Ամբերդցին և Կիրակոս Տրապիզոնցին, ինչպես նաև Պողոս Մոկացի վարդապետը, որոնք Մելիք Հայկազնի օգնությամբ 17-րդ դաբի սկզբին, Տաթևի մոտ, հիմնեցին Սյունյաց Մեծ անապատը: Ահա այս չորս նշանավոբ անձանց և հայ կյանքի համար այնքան նշանակալից մի երևույթի է նվիրել Ներսես Մոկացին իր վերոհիշյալ ներբողը: Լեոն, բարձր գնահատելով այս ներբողը, նկատում է. «Հեղինակը երևան է հանում խոր ծանոթություն հայոց հին գրականության հետ և առհասարակ մի լավատեղյակ ու զարգացած մարդու տպավորություն է թողնում: Նրա համառոտ աշխատության մեջ կան պատմական արժեքավոր նյութեր ես, որոնք զանցառության են մատնը-