Մինչև ի սուբ արկեալ զնոսին
Եւ զապստամբքն ի սպառ բարձին
Ապա յաջող նաւարկութեամբ
Ի Տրապօլիս եզերեցին:
Այն նախանձոտ աղւեսն հին
Կնճիռ լինէր գործոյն կրկին,
Մինչև երդմամբ մեծ ուխտեցին
Չառնել վնաս երբեք նմին,
Թէ օգնական լինի գործոյն
Եւ հնարէ զմուտ ռազմին,
Եւ նա ուխտեաց թագաւորին
Ծառայ լինել յաւետ նմին:
Եւ առաջնորդ յերբ խնդրեցին,
Զտուկն ետուր զաման չարին,
Այլ պատուիրեալ էր նա նմին
Տանիլ և տալ ի սուբ տաճկին:
Յերբ որ հասան ի Տաճկաստան
Աճապարեալ եղև տուկին.
Ղօղեալ թաքուն ի յիւր տեղին,
Առ նենգաւոր խաբող կոմսին:
Տարակուսեալ զօրականին
Զաւուրս քսան յանջուր դաշտին
Եւ առ սովին և ծարաւին
Վերայ տաճկին արշաւեցին: