Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/155

Այս էջը հաստատված է
ԼԻԳԵՅԱ

էջ 135— Գլենվիլ, Ջոզեֆ (1636—16801)— անգլիացի փիլիսոփա և քահանա:

էջ 13Տ— Աշտոֆետ,— փյունիկյան Սիդոն (այժմյան Սայդա) քաղաքի աստվածուհին։

էջ 136— Դելոս— ըստ հունական դիցաբանության Դելոս կղզում էր ապրում Արտեմիս աստվածուհին իր ընկերուհիների հետ։

էջ 136— Բեկոն, Ֆրենսիս, Վերուլամի լորդ— «Գեղեցկության վերաբերյալ» (1625) աշխատության հեղինակը։

էջ 137— Քլեոմենես— հույն քանդակագործ, Մեդիցեյան Վեներայի հեղինակը:

էջ 137— Նուրջահադ— խոսքը անգլիացի գրող Ֆրենսիս Շերիդանի «Նուրջահադի պատմությունը» (1767) «արևելյան» վեպի մասին է:

էջ 137— Դեմոկրիտի ջրհորը— Պոն նկատի ունի հույն փիլիսոփա Դեմոկրիտին (մ. թ. ա. մոտ 460—370) վերագրվող «ճշմարտությունը ջրհորի հատակում է» արտահայտությունը։

էջ 137— Լեդայի զույգ աստղերը— երկու պայծառ աստղ` Կաստոր և Պոլյուքս երկվորյակների համաստեղության մեջ։ Ըստ դիցաբանության, դրանք Լեդայի Զևսից ունեցած զավակներն են։

էջ 138— Քնարի համաստեղություն...— խոսքը վերաբերում է Վեգա աստղին:

էջ 140- տրանսցենդենտալ գաղտնիքները— տրանսցենդենտալիզմը 19-րդ դարի 30-ական թվականներին Միացյալ նահանգներում ծագած իդեալիստական գրական փիլիսոփայական շարժում է։

էջ 140— Ագրաել— մահմեդականների մահվան հրեշտակը։

էջ 144— դրուիդներ— հին կելտական քահանաներ։

էջ 144— Լուքսոր— եգիպտական քաղաք Նեղոսի ափին։