որքան լատիներեն ambitius[1]-ը՝ փառասիրություն, religio[2]-ն՝ կրոն, կամ է homines honesti[3]-ն՝ պատվավոր մարդիկ։
— Փարիզի որոշ հանրահաշվագետներն այդ բանը ձեզ չեն ների,— նկատեցի ես,— ներեցեք, ես ձեզ ընդհատեցի։
— Ես ժխտում եմ ձևական տրամաբանությունից բացի ցանկացած այլ մասնավոր բնագավառում մշակված բանականության պիտանիությունն ու արժեքը։ Ինձ համար հատկապես անընդունելի է մաթեմատիկական վարժություններով բուծված դատողությունը։ Մաթեմատիկան ուսմունք է ձևի և քանակի մասին և մաթեմատիկական դատողությունը պարզապես ձևը և քանակը քննարկող տրամաբանություն է։ Այսպես կոչված «զուտ» հանրահաշվի օրենքներն ընդհանուր և վերացական համարելով՝ մենք մեծագույն սխալ ենք գործում, ընկնելով այնքան սոսկալի մի մոլորության մեջ, որ ես զարմանում եմ, թե ինչպես է այն համատարած դարձել։ Մաթեմատիկական աքսիոմներն իսպառ զուրկ են համընդհանուր իսկությունից։ Այն ինչ ճիշտ է հարաբերության ոլորտում ձևի և քանակի համար, բացարձակ անմտություն է դառնում, ասենք, բարոյականության բնագավառում։ Ամբողջը այստեղ սովորաբար հավասար չի լինում բաղկացուցիչ մասերի գումարին։ Քիմիայի նկատմամբ այդ օրենքը նույնպես կիրառելի չէ։ Դրանից չի կարելի օգտվել նաև արարքների հիմնավորվածությունը բացատրելու համար, քանի որ երկու դրդապատճառների միասնությունը երբեք համարժեք չի լինում նրանց առանձին արժեքների գումարին։ Շատ մաթեմատիկական աքսիոմներ գործածելի են սոսկ հարաբերության ոլորտում, բայց չնայած դրան, մաթեմատիկոսները, սովորության համաձայն, միշտ ելնում են այդ վերջավոր իսկություններից, կարծես թե դրանք ընդհանուր բնույթ ունեն, ասենք աշխարհն այդպես էլ կարծում է։ Բրայընթըiv իր «Առասպելաբանություն» ներհուն գրքում հենց նման մի մոլորություն է նկարագրում, գրելով, որ «թեև հեթանոսական առասպելներին ոչ ոք չի հավատում, այնուհանդերձ, մենք միշտ մոռանում ենք այդ և նրանցից հետևություններ ենք անում, կարծես թե այդ առասպելներն իրական լինեն»։ Հանրահաշվագետները, իրենք հեթանոս լինելով,