բուխարուն, վերցրի ու գրպանս դրեցի բաղձալի նամակը և այն փոխարինեցի իր արտաքինի ճշգրիտ պատճենով։ Այդ facsimile[1]֊ն ես նախօրոք պատրաստել էի տանը՝ կեղծելով Դ֊ի դրոշմը սովորական խմորի օգնությամբ։
Փողոցում առաջացած խուճապի մեղավորը մի խենթի մեկն էր, որը կանանց և երեխաների խիտ ամբոխի մեջ հանկարծ պարպել էր իր ատրճանակը։ Բարեբախտաբար պարզվել էր, որ վառոդի լիցքն առանց գնդակի է եղել, և խեղճ թշվառականին բաց էին թողել, հարբեցողի կամ խելագարի տեղ դնելով։ Երբ նա գնաց, Դ֊ն հեռացավ պատուհանից, որի մոտ, վերցնելով ինձ հետաքրքրող փաստաթուղթը, կանգնել էի նաև ես։ Շուտով ես նրան հրաժեշտ տվեցի և հեռացա։ Ավելորդ է ասել, որ կեղծ խելագարն իմ ուղարկած մարդն էր։
— Բայց ի՞նչ կարիք կար,— հարցրեցի ես,— նամակի փոխարեն facsimile դնել։ Մի՞թե չէր կարելի հենց առաջին այցելության ժամանակ այն պարզապես փախցնել։
— Դ֊ն,— պատասխանեց Դյուպենը,— հանդուգն և խիզախ մարդ է։ Բացի այդ, կարծում եմ, որ տանն ամեն դեպքում նրան նվիրված մարդիկ կճարվեին։ Եթե ես դիմեի ձեր առաջարկած անխոհեմ քայլին, ապա թերևս դուրս չգայի մինիստրի տնից, և իմ սիրելի փարիզեցիներն իմ անունն այլևս չէին լսի։ Բացի այդ, ես նաև մի այլ շարժառիթ ունեի։ Հուսով եմ, դուք ծանոթ եք իմ քաղաքական հակումներին, որոնց շնորհիվ իմ ամբողջ համակրանքը վերոհիշյալ բարձրաստիճան տիկնոջ կողմն էր։ Տասնութ ամիս շարունակ նա մինիստրի իշխանության տակ էր, բայց այժմ դերերը փոխվել են։ Քանի որ Դ֊ն այդ մասին դեռ չգիտի, նա, անկասկած, կշարունակի առաջվա պես հոխորտալ և կատարյալ քաղաքական սնանկության կմատնվի։ Նրա գահավիժումը կլինի ոչ միայն սրընթաց, այլև խայտառակ։ Ինչ էլ որ ասեն facilis descensus Averni[2] վերաբերյալ, բայց, ինչպես հնում նկատել է Կատալանին, ցանկացած ասպարեզում բարձրանալն իջնելուց ավելի դյուրին է։ Տվյալ դեպքում ես բոլորովին չեմ համակրում և նույնիսկ չեմ խղճում իջնողին։ Նա monstrum horrendum[3] է, հանճարեղ, բայց անսկզբունք մի