Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/103

Այս էջը հաստատված է

դանակով զարկեց նրա վզին: Շիլոն շրջվեց և հենց այն է՝ հանդուգնը պիտի ստանար իր բաժինը, բայց նա արդեն չքացավ վառոդի ծխի մեջ։ Ամեն կողմից բարձրացավ կայծքարով հրացանի որոտը։ Շիլոն օրորվեց և զգաց, որ վերքը մահացու էր։ Նա վայր ընկավ, ձեռքը դրեց վերքի վրա և ընկերներին դառնալով, ասաց. «Մնաք բարով, պան եղբայրներ, ընկերներ, թող հավիտյան կանգուն մնա ուղղափառ Ռուս երկիրը և հավիտյան փառք նրան»։ Եվ կկոցեց թուլացած աչքերը, և կոզակի հոգին թռավ նրա դաժան մարմնից։ Ւսկ մի այլ տեղ, թշնամու շարքերը ջարդում էին Վերտիխվիստը, և բալաբանն էր ելնում։

«Ւ՞նչ է, պաներ, — ձայն տվեց Տարասը կուրենների ատամաններին.— վառոդամաններում դեռ կա՞ վառոդ, հո չի՞ թուլացել կոզակների ուժը, հո մեջք չե՞ն ծռում կոզակները»։

«Դեռ կա, բատկո, վառոդամաններում դեռ վառոդ կա, դեռ չի թուլացել կոզակների ուժը, և դեռ մեջք չեն ծռում կոզակները»։

Եվ կոզակները սաստիկ սեղմեցին. բոլոր շարքերն իրար խառնեցին։ Կարճահասակ գնդապետը զարկեց հավաքը և հրամայեց բարձրացնել ներկած ութ դրոշակները, որպեսզի հավաքի յուրայիններին, որոնք ցրվել էին հեռու, ողջ դաշտում։ Բոլոր լեհացիները վազեցին դեպի դրոշակները, բայց նրանք դեռ չէին շարվել, երբ կուրենի ատաման Կուկուբենկոն իր կոզակների հետ նորից զարկեց մեջտեղը և ուղղակի հարձակվեց հաստափոր գնդապետի վրա։ Գնդապետը չդիմացավ և, ձին ետ դարձնելով, սլացավ. իսկ Կուկուբենկոն նրան քշեց դեպի դաշտի հեռուն և չթողեց միանալու իր զորագնդին։ Այդ տեսնելով, Ստեպան Գուսկան կողքի կուրենից սլացավ նրան բռնելու, օղապարանը ձեռքին, գլուխը կռացրեց ձիու բաշի վրա, և հարմար պահին մի թափով օղապարանը փաթաթեց նրա վզին։ Գնդապետն ամբողջովին կաս-կարմիր կտրեց, երկու ձեռքով բռնեց պարանը՝ ջանալով կտրատել պարանը, բայց ամեհի մի թափ նրա փորի մեջ խրեց մահաբեր տեգը։ Այդպես էլ նա մնաց, գետնին մեխված։ Բայց չփրկվեց և Գուսկան։ Կոզակները նոր էին նկատել, երբ արդեն չորս նիզակների վրա բարձրացած տեսան Ստեպան Գուսկային։ Խեղճը միայն կարողացավ ասել. «Թող կործանվեն