ևս շատ հաճախ ձեռքը բերնին էր դնում, կարծես մրսելուց տառապում էր:
«Օ՜, սիրելի պան,— ասաց Յանկելը։— Այժմ բոլորովին չի կարելի, աստված վկա, չի կարելի։ Այնքան վատ մարդիկ են, որ հարկավոր է թքել նրանք երեսին։ Ահա Մարդոխայն էյ կասի. Մարդոխայն այնպիսի մի բան արեց, որ աշխարհում դեռ ոչ ոք չի արել, բայց աստված չկամեցավ որ այդպես լինի։ Երեք հազար զորք է կանգնած, և վաղր բոլոր գերիներին պիտի կախեն»։
Տարասը նայեց ջհուդների աչքերին, սակայն առանց անհամբերության և զայրույթի։
«Իսկ եթե պանն ուզում է նրան տեսնել, ապա վաղը կանուխ պետք է գնալ, քանի արևը չի ծագել։ Պահակները համաձայնվում են, և մի լևենտար խոսք տվեց։ Միայն թող այն աշխարհում նրանք գեհենի բաժին դառնան, օհ աստված իմ, այդ ինչ շահամոլ մարդիկ են. մեր մեջ անգամ այդպիսի մարդիկ չկան։ Ամեն մեկին տվի հիսուն ոսկի, իսկ լևենտարին…»։
«Լա՛վ, ինձ նրա մոտ տար»,— վճռական ասաց Տարասը ն նորից վերադարձավ նրա հոգու ողջ արիությունը։ Նա համաձայնվեց Յանկելի առաջարկին, ըստ որի նա պիտի հագներ իրրև թե գերմանացիների երկրից եկած օտարազգի կոմսի զգեստ, որպիսին արդեն պատրաստել էր հեռատես ջհուդը։ Արդեն գիշեր էր։ Տանտերը՝ պեպենոտ շեկ ջհուդը, ծալքից հանեց մի մաշված ներքնակ, որ ծածկված էր ինչ-որ փսիաթով և Բուլբայի համար թախտի վրա փռեց։ Յանկելը պառկեց հատակին՝ նույնպիսի ներքնակի վրա։ Շեկ ջհուդը մի փոքրիկ գավաթով ինչ-որ թուրմ խմեց, հանեց բաճկոնը և, գուլպաներն ու մաշիկները հագին նմանվելով հավի ճտի, իր կնոջ հետ մտավվ մի տեղ, որ նման էր պահարանի: Երկու ջհուդ լակոտներ, ինչպես տնային շնիկներ, պառկեցին հատակին՝ պահարանի մոտ։ Բայց Տարասի քունը չտարավ։ Նա անշարժ նստել էր և մատներով մեղմ թմբկահարում էր սեղանին։ Նրա ձեռքին ծխամորճն էր, և ծուխ էր բարձրանում, որից ջհուդը քնահարամ փռշտում էր և քիթը կոխում վերմակի տակ։ Երկնքի վրա դեռ չէր երևացել լուսաբացը, երբ նա ոտքով հրեց Յանկելին։