ակնթարթ տեսնում էր նրան` զվարթ, սևաչյա և քնքուշ: Նրա աչքերի առաջ աղոտ կերպով երևում էին նրա լուսեղեն և առաձիգ կուրծքը, նուրբ և չքնաղ, ամբողջովին մերկ ձեռքը, նույնիսկ զգեստը, որ պիրկ պարփակել էր կնոջ կուսական և առույգ մարմինը, — նույնիսկ այդ զգեստը նրա ցնորքների մեջ շնչում էր անպատմելի տռփանքով: Նա իր ընկերներից խնամքով թաքցնում էր պատանեկան կրքոտ հոգու այդ շարժումները, որովհետև այն դարում կոզակի համար ամոթ և անպատվություն էր առանց պատերազմ ճաշակելու մտածել կնոջ և սիրո մասին: Ընդհանրապես վերջին տարիներին Անդրին ավելի հազվադեպ էր առաջնորդում որևէ հրոսախումբ և ավելի հաճախ միայնակ շրջում էր Կիևի որևէ խուլ անկյունում, որ թաղված էր բալի պարտեզների մեջ, չորս կողմը փոքրիկ տնակներ, որոնք հրապուրանքով նայում էին փողոցի կողմը: Երբեմն նա մտնում էր նաև ազնվականների փողոցը, այժմվա հին Կիևում, որտեղ ապրում էին մալոռուս և լեհ ազնվականներ, որոնց տները կառուցված էին քմահաճ ճաշակով: Մի անգամ, երբ նա բացբերան նայում էր, համարյա նրա վրայով անցավ ինչ-որ լեհ պանի ծանր կառքը, և զարհուրելի բեղերով կառապանը խարազանով նրան կարգին շրմփացրեց: Երիտասարդ բուրսակը գազազեց, կատաղի համարձակությամբ նա իր զորեղ ձեռքով բռնեց հետևի անիվից և կառքը կանգնեցրեց: Բայց կառապանը դատաստանից վախենալով մտրակեց ձիերին, ձիերը ձիգ տվին, և Անդրին, որ բարեբախտաբար, կարողացել էր ձեռքը ետ քաշել, երեսի վրա գետին թրմփաց` ուղիղ ցեխի մեջ: Նա լսեց հնչեղ և ներդաշնակ ծիծաղի ձայն: Նա աչքերը բարձրացրեց և տեսավ պատուհանի մոտ կանգնած մի գեղեցկուհու, որի նմանը դեռ երբեք չէր տեսել սևաչյա և սպիտակ, ինչպես ձյունը, որ վառվում է արևի վաղորդյան կարմրից: Աղջիկը ծիծաղում էր ի բոլոր սրտե, և այդ ծիծաղը նրա շլացուցիչ գեղեցկությանը պարգևում էր փայլատակող ուժ: Անդրին շշմեց: Նա իրեն բոլորովին կորցրած նայում էր այդ կնոջը, մտամոլոր սրբելով երեսի ցեխը, որով ավելի կեղտոտվեց: Ո՞վ էր այդ գեղեցկուհին: Նա կամեցավ իմանալ սպասավորներից, որոնք շքեղ հագնված խմբով կանգնել էին դարբասի հետևը և շրջապատել էին փանդիռ նվագող մի երիտասարդի: Սակայն սպասավորները
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/17
Այս էջը հաստատված է