«Հանուն Սեչի»,— մեղմ ասացին ծերերը, շարժելով ալեհեր բեղերը, և ջահել բազեների նման իրենց թափահարելով, կրկնեցին երիտասարդները՝ «Հանուն Սեչի»: Եվ մինչև դաշտի հեռուները լսվում էր, թե ինչպես էին կոզակները հիշում իրենց Սեչը։ «Այժմ վերջին ումպը, ընկերներ, խմենք ի փառս աշխարհի երեսին ապրող բոլոր քրիստոնյաների»։ Եվ բոլոր կոզակները, մինչև դաշտի վերջին կոզակը, շերեփների վերջին ումպը խմեցին ի փառս աշխարհի երեսին ապրող բոլոր քրիստոնյաների: Եվ երկար ժամանակ բոլոր կուրեններում, շարքերի մեջ հնչում էին. «Ի փառս բոլոր քրիստոնյաների, որոնք ապրում են աշխարհի երեսին»։ Արդեն շերեփները դատարկ էին, բայց կոզակները դեռ կանգնած էին, ձեռքերը բարձր պահած, ու թեև գինուց պայծառացած նրանց բոլորի աչքերն ուրախ էին, բայց և այնպես նրանք խոր մտածմունքի մեջ էին։ Այժմ նրանք չէին մտածում շահամոլության և պատերազմական ավարի մասին, և ոչ էլ այն մասին, թե ում բախտը կբանի և ձեռք կբերի ոսկիներ, թանկագին զենքեր, ոսկեկար կաֆտաններ և չերքեզի նժույգներ։ Նրանք, իբրև արծիվներ, որ նստել էին քարոտ լեռների գագաթներին, դարափուլ և բարձր լեռների գագաթներին, որտեղից շատ հեռու երևում է փռված անեզր ծովը, որի վրա, ինչպես մանր թռչուններ, առագաստանավերն են և այլ տեսակի նավերը, ծովը՝ հազիվ նշմարելի ու նուրբ խորշերով, ինչպես մժեղներ՝ առափնյա քաղաքներով և նոսր խոտի նման թեքված անտառներով։ Իբրև արծիվներ՝ նրանք իրենց աչքերով դիտում էին շրջապատի դաշտը և հեռվում սևին տվող իրենց բախտը։ Ողջ դաշտը և դաշտի զառիվայրն ու ճանապարհները պիտի ծածկվեն նրանց ցցված սպիտակ ոսկորներով, պիտի առատորեն ոռոգվեն կոզակների արյունով և պիտի ծածկվեն ջարդված սայլակներով, փշրված թրերով ու նիզակներով: Հեռուներում կսփռվեն նրանց քյաքուլավոր գլուխները, ոլորած և արյունը վրան չորացած ցցունքներով և ներքև կախված բեղերով։ Արծիվները վրա թռչելով պիտի հանեն ու պոկոտեն կոզակների աչքերը: Բայց մեծ Բարիք կա այդպես լայն և արձակ փռված մահվան մահճի մեջ։ Չի կորսվում և ոչ մի մեծահոգի գործ, և ինչպես հրացանի փողից ընկած աննշան վառոդը՝
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/95
Այս էջը հաստատված է