Այս էջը հաստատված է

«Երկու հարյուր ոսկի Ք... գյուղի գերեզմանատան պատին՝ շինության համար։

«Հարյուրական ոսկի Պոլսո չորս եկեղեցիներու՝ մեռելներուս հոգուն տարին երկու անգամ պատարագի համար։

«Չորս հարյուր ոսկի մեռելներուս նոր գերեզմանաքարեր շինելու համար»։

Կոպեոնիկոս էֆենդի գործակատարին նայեցավ։ Աչքերը կնշուլեին ջինջ ու անապական հոգիի մը ճառագայթումով։

— Բավակա՞ն է այս քավությունը, Ղուկա՛ս,—հարցուց Կոպեռնիկոս էֆենդի՝ թուղթը ծալելով։

— Շատ է պիլե, — պատասխանեց գորածկատարը՝ դողդոջ մատվըներովը քունքին մազերը տափակցընելեն…