Այս էջը հաստատված է

ՄԵՌԵԼՆԵՐՈԻՆ ՋՐԿԻՐԸ

Մեր գյուղի գերեզմանատան մոտերը բնակող պառավ կին մը, պատանեկութեանս ատեն, օր մը, իրիկնամուտին, ինծի պատահեց, նստած շիրմաքարի մը եզրը, տրտում ու թաղմանական ձայնով, Թումիկ աղբոր պատմությունը, որ երկար տարիներե հեռավորության մը մեջեն տակավին մինչև հի մակ կենդանի կը մնա մաքիս մեջ՝ հնության կոթողի մը պես զոր ժամանակին հարվածները չեն կրցած տապալել:


Կտրիճ երիտասարդ մըն էր Թումիկ, սիրտովն ու հոգիովն ալ մաքուր, և անոր ամբողջ էության խորը կարելի էր հստակորեն տեսնել, ինչպես ականակիտ առվի մը հատակը շարված խիճերը։ Ժողովրդի ամենաստորին դասակարգի զավակ, դպրոցի երես չտեսած, պզտիկուց իսկ հոըը հետ ծովը ելած, Մարմարայի բացերը կամ վերին Վոսֆոր, աստեղաշող անդորր գիշերներու խորհրդին մեջ, կամ տարերացունց մրրիկներու դեմ կյանքի դժնե պայքարը մղելով անվախորեն։ Ձկնորս կամ նավավար, հազիվ հաջողած էր օրապահիկը ճարել և ծնողացը ծերության մեջ՝ նեցուկ ըլլալ անոնց։ Պատմելիք խրճիթ մը ունէին, խարխուլ և այլևս գրեթե անբնակելի, — պապենական ժառան գություն։ Անոր երերուն տախտակամածները կը դղրդային ու կը տքային Թումիկին հաստ ու կորովի ներբաններուն տակ, այնպես որ մայրը շատ անգամ՝ ամբողջական փլուզումէ մը վախնալով կը պաղատեր իր զավակին։