Այս էջը հաստատված է

Հույզ հոգի մը կը կրեր: Այդ նրբակազմ, շնորհաշուք ու քաղցր աղջկան երևույթեն խորապես ազդված Էր։ Հազարավոր անոթիներու կյանք պարգևող այդ անոսր ու փափուկ Էակին մեջ տեսեր Էր գերմարդկային անձնավորություն մը։ Անոր ամեն մեկ անցքին՝ նախկին ջրհանկիրը ներկա կը գտնվեր հափշտակված,արձանացած, գլխարկը ձեռքը բարևի։

— Ինչ ախճիկ է, պե՛, կըսեր ինծի, աչքերը անճառ ու պաշտողական հիացմամբ լի, նստելու, նայելու, խնդալու պիչիմը, է՜հ, ստեղծողիդ մեռնիմ։

Հետաքրքությամբ հետևցա այս քաջ ու անկեղծ տղուն կույր պաշտամունքին աճեցմանը՝ Միս Ֆրեյզրրի համար։ Հիվանդանոցին դրանը առջևչ ժամերով կսպասեր ամերիկուհիին դուրս ելլելուն, շատ անգամ մերժելով բեռերուն․փոխադրությունը, որ իր ապրուստի միակ միջոցն էր։ Ամեն անգամ որ ղանիկա տեսներ, ղինքը հուզող բոլոր խառնաշփոթ ու ահագին զգացումները կը խտացներ միակ հառաչանքի մը մեջ։

Ինչ ախճիկ է, պե՛․․․

Հիմակ, ա՛լ գրեթե մոռցեր էր թուլումպան իսկ։ Անցյալ կյանքի բոլոր գինովությունները, բոլոր հրճվանքները կանհետանային այս քաղցր ու տիրապետող տեսիլքին հոգեպարար արբեցումին տակ։ Եվ մինչ բոլոր գաղթականները, մեծով-պզտիկով, ամերիկուհիին մագնիսող ոլորտին մեջ կը դառնային սփոփվելու համար անոր տաք շունչեն, ինքը, Համբիկ, հեռու կը մնար անկեց, անոր մոտենալու այնքան գյուրին հանդգնությունը իր մեջ չզգալով, ինք որ բոցերու դեմ մաքառած և հրդեհի գեհեններէն անցած՛ էր աներկյուղ։

Հեռվեն, բոլոր կարելի հարգանքները կը մատուցեր անոր,ճամբուն վրա սպառելով գլուխը բաց, և օրիորդին հանդեպ անարգական ընթացք բռնողներուն հետ կատաղորեն կռվելով։


Օր մը, սակայն, հիվանդանոցին դռները փակվեցան և Ֆրեյզրրը մեկնեցավ ալ չվերադառնալու համար։ Այդ օրը, Համբիկ, եղելությունեն անտեղյակ, ըստ սովորության գնաց ժամերով սպասեց հիվանդանոցին դրանը առջև, սայլակին վրա նստած։ Եկող գացող չիկա․ հարցուց փնտռեց, ու դեփ֊դեղին եղավ