Այս էջը հաստատված է

տեղ։ Ո՞վ պիտի հաղթեր․ ո՞վ պիտի տիրանար գերազանցության դափնիին։ Կռիվը մոլեգին եղած էր։ Այդ երկու պողպատե իր անները իրարու ագուցված, երկար ատեն ոգորած էին․ բայց ոչ մեկը պարտված էր։ Լութիկի համեմատապես նուրբ իրանը ճկու֊ նության հրաշքով մը դիմադրած էր Սերոբի հաստաբեստ իրանին ճնշմանը։ Շնչասպառ, բաժնված էին իրարմե, համբուրած զիրար, և այլևս սերտորեն բարեկամացած։ Հետո, ա՛լ անգամ մըն ալ բախումը չէր կրկնված, այդ գերագույն և վճռական գուպարին հիշատակը իրենց հետ ապրած էր այնուհետև, և Զըքսալընի հանրային կարծիքը ընդունած էր, որ Սերոբ ու էութիկ, ֆիզիկական ուժով հավասար, ազնվական ու վեհանձնության մասին նույն աստիճանին վրա, անբաժանելի բարեկամներ էին, իրարու համար իրենց կյանքն իսկ զոհելու պատրաստ։ Բայց եղավ օր մը, ուր այս քաջերը հանկարծ իրարու աչքերու մեջ նայեցան ու տեսան, որ դարձյալ հակառակորդ են։

Ի՞նչ եղած էր։

Երկուքն ալ, դժխեմ բախտին մեկ կատակովը, սիրահարված էին միևնույն աղջկան՝ Սերինային։

Սերինան ետեքն իրենց թաղը եկած հաստատված ընտանիքի մը աղջիկն էր։ Սև աչվըներ ուներ, չարաճճի և մոգիչ։ Հաստկը՝ գեղապատջաճ, ձևերը հըապույըով հուոթի։ Իր արդուզարդը՝ թաղին աղջիկներուն արդուզարդեն կտարբերեր իր տարօրինա կությամբը․ առանց շատ ճոխ ըլլալու, այդ հարդարանքը կնպաստեր արժեցնելու Սերինային մարմնական բովանդակ թովչությունը։ Նրբացած ու ջիք կնկան բնազդ ուներ։ Իր շրջազգեստին քըղանցքը հանգրիճելու եղանակն իսկ, եթե մեկ կողմեն կգայթակղեցներ թաղին խստաբարո և պատվախնդիր կիները, քաղցր սարսուռներ կպտտցներ երիտասարդներուն մեջ։ Չըքսալըն եղած օրեն, Սերինան մեկ հատիկ եղավ, թեև անշուշտ իրմե աղվոր աղջիկներ կային, բայց իր նրբությունը և պչրանքը զամենքը կնսեմացնեին։ Ու բարձրահայաց վսեմություն մըն ալ ավելի բաղձալի կկացուցաներ զինքը։ Հայրը վաստկվոր ոսկերիչ մըն էր, խման և զվարճասեր։ Թաղին մեջ հաստատված օրեն, բարեկամներու շրջանակ մր ունեցած