Այս էջը հաստատված է

Եվ Լութիկ զայրույթով և զարմանքով ալ հաստատեց, թե Սերինային սիրտը գրավելու և անոր տիրանալու ամենեն տարրական միջոցներեն լիովին զուրկ էր ինքը, և մանավանդ իսկույն համոզվեցավ, որ քանի մը գռեհիկ հնարքներն ալ որոնց ձեռնահաս կզգար,՝ ինքզինքը, սահմանված էին ապարդյուն մնալ Սերինայի պես հպարտ և մեծամիտ աղջկան մը առջև։ Անոր արդուզարդն իսկ, քալվածքը, նայվածքն իսկ անհնարին կդարձնեին որևէ մերձեցում իր և անոր միջև։ Իր ֆիզիկական ուժը, որով մինչև այն ատեն ամենուն պատկառանք ազդած ու երկյուղ ներշնչած էր, անպետ բան մը կդառնար հիմա, ոչնչություն մը։ Իր պերևեթիկ ճովինայի բովանդակ խրոխտությունը մանկական երկչոտության մը կփոխվեր այդ վեհապանծ աղջկան գաղափարին առջև։ Տկարության այս կիզիչ գիտակցությունը կատաղության նոպաներու կմատներ զինքը։ Մերթ, խելակորույս, կծրագրեր հափափել Սերինան, փախցնել տանիլ հեռուն, լեռները, ամայությանց մեջ, իր անձնական հրապույրին պակասը բռնի ուժով լեցնելով։ Ըայց առտուն, ալքոլին շոգիներուն անհետացմանը հետ, այս ծրագիրներն ալ կշոգիանային, և նորեն ինքզինքը միս–մինակ կգտներ իր անզորությանը, իր ամոթապարտ խեդճությանը հետ դեմ-դիմաց։

Այս տագնապներուն մեջ զիղջը շուտով սկսավ իր ներկայութիւնը հաստատել։

— Թո՛ւ, ինչ ապուր կերա,— կըսեր ինքնիրեն Լութիկ` ձեռքը գլխուն զարնելով։ — Ծո ատ աղջիկը ինծի պես թուլումպաճիին կուտա՞ն... էս վո՞վ էմ քի... պալըխճիի մը կտոր... ամա քիչ մը շատ փարա կվաստկիմ էղեր... աղեկ ամա, ատ ախճիկը փոթուռլու մարդ կառնե՞. վո՞վ կիտե` աչկը ուր տեղվանքն է...

Բայց իսկույն աչքին առջև գալով նորեն նազելաշուք և դյութեղագեղ պարուհին, օդին մեջ երկարած մարմարակերպ բազուկներով ու կանգնագեղ հասակին մեղմերեր տատանումովը, Լութիկ կվերանար, աչքերը կգոցեր, հետևելու համար, անվերջորեն, այդ անմահական պատկերին։

― Չէ՛, առնելու փախցնելու, տանելու է աս աղջիկը,— կվճռեր,