Ինչո՞վս պիտի առնեմ... թո՛ւ ատ գիշերը բարով-խերով չէինք գացեր այդ մարդուն տունը... Լութիկես ալ չէի ըլլար։
Լութիկես. այո՛, իր Լութիկեն, որուն կարոտովը սաստկապես կտոչորեր երբեմն Սերոբի մանկական և ազնիվ հոգին։
— Ամա է՞ս ըրի. ա՛ն ըրավ,— կմտածեր նորեն,—ի նչ կըլլար պե, թող Սերինան ինծի ձգեր... կմեռնե՞ր...
Ու աչքին առջևեն կանցներ Սուրբ֊Հակոբի գիշերվան պարուհին, իր արձանակերտ ու դողդողացող զիստերուն տատանումովը, շուշանաթույր և պսպղուն դաստակներուն ճոճումովը և բովանդակ քաղցր ու նրբահյուս մարմնին սավառնածքովը, որ թունդ֊թունդ հաներ էր իր հոգին, որ խենդեցուցեր, խելահեղեր էր զինքը։ Ո՜հ, եթե ան ըլլար, իր կինը, և երեկույթնեներու մեջ կարենար պարել անոր հետ, ձեռք֊ձեռքի կամ դեմ-դիմաց, ընդհանուր հիացման մեջտեղ։
Եվ կմոռնար ամեն բան, Լութիկ, բարեկամություն, պայմաններու անհնարություն, ու կմռնչեր իր սեղմված ակռաներուն մեջեն.
— Չըլլար, ես Սերինան առնելու եմ, ամա չեն իտար եղեր. օրին մէկը օմուզս զարկածիս պես...
Ու սերը, կուրորեն ըմբռնված, անկեղծորեն զգացված, բայց բրտորեն մշակված ու հրահրված, թունավորեց երկու հերոսներուն ալ կյանքը։ Օրե-օր ինկան անոնք, քայքայեցան, փերուշան եղան։ Հիմար մսխումներ ըրին. զիրար գերազանցելու, անուննին ըսել տալու, իրենց վրա խոսեցնելու և մինչև Սերինային ականջը հասցնելու ունայն կամեութենեն մղված՝ սկսան այլևս արիաբար չաշխատիլ, ապրուստի հոգսերով զբաղվելու տրամադրութենեն մերկացած։ Ունեցած դրամնին կերան լմնցուցին։ Հետզհետէ կորսնցուցին իրենց հմայքն ալ իրենց շրջան ակներուն մեջ, ուր երկուքով զորավոր եղած էին միշտ, ուր իրենց առաքինի ու անաղարտ բարեկամությամբ հոխորտացած էին տարիներով, և ուր կարծես, վերջիվերջո, այնքան ալ գժգոհություն չարտահայտվեցավ