Այս էջը հաստատված է

հիմակ այդ տիրապետող երկվության անկումին առջև։ Ընդհակառակը, ուրիշներ, որ կմախային Լութիկ—Սերոբ միահեծանության դեմ, գլուխ բարձրացուցին քիչ–քիչ իրենց ուժն ու հովարտայությունը ցուցադրեցին ժպրհորեն, և գրավեցին բաց ձգված, լքված տեղը։ Ժամանակ անցնելով, այլևս գիշերները, սովորական գինետուններուն մեջ, մեր երբեմնի ճովինաները չէին շրջապատվեր իրենց արբանյակներեն․ անկյուն մը կքաշվեին և կուլ կուտային օղին, իրենց ցավը քաղցրացնող նեկտարը, և որ հիմակ շուտով կցնցեր իրենց հզոր մարմինը, կմշշապատեր իրենց ըղեղը։ Կպատահեր նույնիսկ, որ միևնույն գինետան մեջ, մեյ–մեկ անկյուն կզկտած ըլլային երկու ախոյանները, անտարբեր իրարու նկատմամբ, իրարու գոյութենե իբր թե անտեղյակ, սուզված ինքն–իրեն մեջ, չդառնալով ոչ մեկուն ուշադրությանը առարկան, այդ վիճակին կրկնությանը և շարունակությանը հետևանոք։

Ֆիզիկապես ալ ավրվեցան։ Սերոբի կլոր և կայտառ դեմքը տժդունեցավ, նիհարցավ։ Իր քայլվածքին երբեմնի հոխորտանքը տեղի տվավ երկչոտ և զգուշավոր շարժումներուն։ Գլխուն զարնված բան մը եղավ։ Լութիկ, որ այնքան ժպտուն էր ու զվարթ, նվաղեցավ․ հիմակ գլուխը կախ, երկու ձեռքերը փոթուռին գրպանները, տրտմորեն կքալեր փողոցը, հուսահատ, կյանքեն վազ անցած։ Վրանին գլուխնին ալ թափեցավ քիչ-քիչ, իրենք, որ իրենց դասակարգին շիքերը կհամարվեին։ Վաստակնին, հիմակ շատ չնչին բան մը, հազիվ կբավեր օղիին ու տարրական ապրուստին։ Եվ երևակայել, որ շատ անգամ հրդեհի առաջնորդներն եղած էին Խասգյուղի ջրհանկիրներուն և հրդեհի վայրերը իրենց կռիվներուն և հանդգնությանց աղմուկովը լեցուցած։ Իրենց հոգեկան միակ մխիթարությունը Սերինան էր կամ ավելի ճիշտը Սուրբ-Հակոբի գիշերվան պարուհին, որ ճերմակ թևերը օդին մեջ շարժելեն հուլաբար՝ տակավին իրենց կնայեր խենդեցնողն նազանքով. ու ա՛լ կարծես մինակ այս պատկերը ունեին իբրև արդարացում իրենց բովանդակ դժբախտությանը, որ անհանդուրժելի պիտի ըլլար առանց անոր։ Կարծես մոռցան իսկ իրական Սերինան, ան որ ցորեկները պատուհանը կնստեր և ձեռագործ մը