կբաներ գլուխը կախած։ Իրենք պարուհիին էին սիրահարված, անոր համար իրարմե բաժնված, իրարու դեմ ցցված, քայքայված, ինկած։ Այդ բարոյական անկումին մեջ տակավ թուլցավ նաև թշնամության բուռն զգացումը, զոր կտածեին իրարու հանդեպ։ Անգիտակցաբար սկսան չատել զիրար, մոռնալ մինչև իսկ այն շարժառիթը, որ իրարմե բաժնած էր զիրենք։ Սերինային աղվոր սիլուեթը իրենց երևակայության մեջ դառնալով դարձդարձելով ՝ կիրքեր չէր հարուցաներ այլևս, նախանձի կրակը չէր արծարծեր։ Մանուկներու երազին մեջ երևցող ճերմակ հուշկապարիկն էր ան, որ կօրորե, կշոյե, կզվարթացնե, կերջանկացնե։ Յուրաքանչյուրը իր հավերժահարսը ուներ, մարմինով ու հոգիով անջատ, թեբևս շաա նման դեմքով ու ձևով։ Իրարու երես ալ նայեցան, աչք-աչքի, հեք նախկին բարեկամները, մինչև իսկ քաղցրորեն, ներողամտորեն։ Իրարու ետևե իրարու ալ նայեցան ու մեղքցան զիրար փոխադարձաբար։
— Զավալլը՜ Լութիկ։
— Զավալլը՜ Սրոբ։
Բայց չխոսեցան իրարու հետ, չբարևեցին զիրար, գինետունը դեմ֊դիմաց նստած՝ օղի խմեցին ժամերով, մտախոհ, լուրջ, տրտում։ Երբեք այլևս ոչոք միտքեն անցուց այդ երկու նախկին բարեկամները իրարու մոտեցնել, իրարու գիրկ նետել, հաշտեցնել։ Իբր թե անոնք երբեք ճանչցած չըլլային զիրար։
Սակայն, ձմեռվան տխուր և ցուրտ գիշեր մը, երբ Լութիկ իր օղիին շիշին առջև կխոկար ըստ սովորականին, Սերոբ մեկենիմեկ ներս մտավ գինետունեն և շիտակ իր նախկին բարեկամին քով գնաց և անոր ուսին զարկավ․
— Լութի՛կ, ե՛լ երթանք,—ըսավ անհողդողդ ձայնով մը,— ըսելիք ունիմ։
Լութիկ վեր նայեցավ՝ ապշահար, բայց իսկույն ոտքի ելավ ու հետևեցավ Սերոբի․ ու երկուքը մեկ՝ դուրս եկան զինետունեն։
Չըքսալընի բարձունքին վրա քամին կոռնար ողբագին, սառնաշունչ։ Ձյունի ճերմակ ծվեններ կդառնային խոր մթության մեջ։ Ու երկու բարեկամները կերթային քով֊քովի տ անխոսուկ։