կեցավ խանութին մեջտեղը ու ապուշ ապուշ եկողին երեսն սկսավ նայիլ։
— Ի՞նչ կա, Կումիկ, չըսե՞ս. նշանածդ մեռա՞վ։
Այս խոսքը ցնեց սապատողը, - որ կարծես խելաբերելով, երկու ձեռքերովը հախուռն կերպով սրբեց երկու այտերն ու՝
― Բան մը չի կա, մրմռաց։
Մարդն ուզածը առնելով դուրս ելավ, քիթին տակկն մըրթմրթալով.
— Աս զավալլըն բան մը ունի։
Ա՛լ անկից ետքը ի՞նչպես ապրեցավ խամպոտ պախալը։էլիզան մեկ խոսքով, ձեռքի մեկ շարժումով արթնցուցած էր, հրաբուխի հեղակարծ պոռթկումի պես դուրս ժայթքեցուցած էր այդ զգայնոտ հոգիին բովանդակ եսն, գեղեցկությունե մարմնական վայելչությունե զուրկ գտնվելուն ահռելի ու անդարմանելի վիշտն, որ վիշտերուն սաստկագույնն ու է՛ն ավերիչն է։ Իր այդ անակնկալ փոփոխումի մասին դրացիներուն ուղղած հարցումներուն սա խոսքով միայն պատասխաներ Կումիկ.
― Պան մը չէ, կասնի:
Բայց չէր անցներ. օրե օր կը նիհարնար անիկա, այտերը կը հալեին ու ոսկորներուն ձևերը կը ցուցնէին. աչվրներուն պճլտացող բոցը կը մարեր զգալի կերպով. կռնակն ավելի կը շեշտեր իր այտուցը։ Գիշերներն, երբ խանութը գոցեր և առանձին մնար, կը հանվեր, շապիկն ալ կը հաներ և ձեռներովը շարունակ կուզը կը շոշափեր, կը քերթէր, կը սեղմեր՝ զայն անհետ ընելու հույսի գերագույն ճիգով մը, բայց իր աշխատանքն ավելի կը սաստկացներ իր հոգեկան չարչարանքը, սիրտին հատումը կավելցուներ։ Կռնակին վրա կը պառկեր գետինը, ջանալով իր ծանրության տակ ճզմել, ճզմել դժոխային այդ ուռուցքը որ իր կյանքը կը խորտակեր աղէտալի կերպով։ Չէր հաջողեր։
Այն ատեն հուսահատությունն իր ծայրագույն աստիճանին հասավ.առաջ գոնե կամք մը ուներ այդ աղետքին առաջքն առնելու.հիմակ այդ ալ կը պակսեր։ Խանութին մեջ սրտամորմոք լքում մը կը տիրեր. տակն ու վրա էր ամեն բան. ալյուրը լուբիային խառնված, սոխը ձիթապտուղին մեջ ձգված, քացախը յուղին