մեջ լեցված, և այս ամենը թանձր փոշիով շաղապատուն։ Հաճախորդները միշտ անկյունը նստած կը գտնեին Կումիկը, գլուխը կուրծքին կրթնցուցած, աչքերը գետին հառած, հուսահատության արձանը ներկայացնելով՝ իր ներս քաշված կուրծքով ու դուրս ելած կռնակով։ Քիչ քիչ հեռացած էին անկից, արգահատախառն զզվանք մը զգալով այդ աղտոտութենեն ու խեղճութենեն։
Օր մը տեսան որ խանութն ա՛լ չէր բացված․ զարկին․ ձայն չի կա․ ստիպվեցան կոտրել։ Ներս մտան։ Խամպուռ պախալը պառկած էր գետինը, հին, բզկոտված անկողնի մը վրա, անշունչ անշարժ։ Աղեխարժ բան էր։
Վեր առին վերմակը և հետս ընկրկեցան պարզված տեսարանեն։
Խամպուռ պախալը երեսի վրա պառկած էր մերկ, և դուրս ցցված կուզին վրա ահռելի վերքեր բացված էին։
Բժիշկ մը վաղցուցին։ Սա՝ հետ քննության՝ հաստատեց թե Կումիկ մեռած էր իր վերքերեն։
Ու բժիշկը կը սխալեր։
Կումիկ սիրտին ցավեն մեռած էր։