խորամանկ, հաղթող ելած էր և աղջկանը հետ ամուսնացած։ Օհան թեև մոռնալ ցուցուցած էր այս հարվածը, երբեմն անոր ցավը կը զգար իր հոգիին մեջ հակառակ ինքն ալ ամուսնացած ու զավակներու տեր եղած ըլլալուն։ Կարապետ դիտեց նաև որ Խաչիկ միշտ հեգնական շեշտ մը ուներ Օհանին հետ որ ատկից չափազանց նեղանալը ակներև ցույց կուտար։
Մրցման մարտադաշտին վրա ռազմական ծրագրի մը հարդարմամբը ու գործողությամբը զբաղելով հանդերձ Կարապետ ջանաց իր գործը զարգացնել։ Իր դրացիին բարի հոժարութենեն օգտվելով, անոր երաշխավորությամբը ապրանք վերցուց, տեսակը ճոխացուց, հաճախորդը շատցուց։
Բայց այդ հառաջադիմությունը զինքը, իր անկուշտ ախորժակը գոհացնելե շատ հեռի էր։
Օրվան մեջ քանի քանի անգամներ, աչքերը ըղձանքի կայծերով «բռնկած, իր հարուստ դրացիներուն ցուցափեղկերը կը զններ, «ա՞խ սըվոնք իմս ըլլային» մռլտալով։
Պալաթեն, ուր կը բնակեր, Կարապետ Գում-Գափու փոխդըրվեցավ, տեղվույն վրա կարենալ գործելու համար։
Այդ միջոցներուն Գում֊Գափու թաղային խնդիր մը ծագեցավ։ Երկու հակամարտիկ կուսակցություններ բուռն պայքար մը մղեցին երկու խումբ ընտրելիներու շուրջ՝ նոր Թաղ․ Խորհուրդի մը կազմության համար։ Օհան և Խաչիկ հակառակորդ կուսակցությանց մեջ գտնվեցան։ Խաչիկ աղա իր մեկ հարուստ և ազդեցիկ ազգականը կուզեր թաղական ընտրել տալ։ Օհան կը հակառակեր ատոր։ Բայց Խաչիկ աղայի կուսակցությունը, ավելի զորավոր, տարավ հաղթանակը։ Կարապետ ալ պայքարին մեջ դեր մը խաղաց, ձեռքը տակե ուժ տալով Խաչիկ աղայի ընտրելիին հաջողությանը։ Ընտրական հանձնաժողովներուն միջոցին, Գում-Գափուի գետնատան մեջ, ուր սովորաբար կը հավաքվեին իրիկունները շուկացիք, տաք վիճաբանություններ կատարվեցան, մինչև իսկ իրիկուն մը Օհան և Խաչիկ, գլուխնին տաքցած, գիրար բարձրաձայն նախատեցին։
Ասիկա բարեդեպ առիթ մը եղավոր Կարապետ, մտերմական