մը արժանալեն հետո հասկցվեցավ որ Տերտերյանին գործը իր ներկին հաջողությանը հետ կապված էր։ Մրցման չդիմանալով՝ ինկավ ան, ու եկավ վայրկյան մը ուր Տերտերյան ներկը բոլորովին դադրեցավ վաճառվելե։ Օհան աղա կը մռնչեր. կը դառնար վաճառատանը մեջ, կը հայհոյեր, կը քֆրեր թիապարտի մը պես, թայր ստեղծված նոր կացության դարման մը չէր գտնար։ Դիտած էր որ խանութին առջև իր ցուցադրած հոխորտանքները տղայական շարժուձևեր էին, անօգուտ և ծիծաղելի։ Գործը սկսած էր վտանգվիլ, մանավանդ հորմեհետե քովի աննշան խանութն ալ անակնկալ փայլ ու ճոխություն ստացած էր։ Կարապետ այլևս առաջվան պես քծնական ձևեր չուներ իր դրացի խանութպանին հետ․ մենծաղայական էր անոր պես և անկեց ալ ավելի։ Վերջին ժամանակներս իր կրած բուռն հուզումները, բարկություններն ու կատաղության տագնապները շատ բան պակսեցուցած էին Օհան աղային խրոխտ առնականությունեն։ Սոսկմամբ դիտեց որ գործը վտանգավոր ուղղության մը մեջ էր, և որովհետև տակավին վստահություն ուներ Կարապետի վրա, իր «տերտը» բացավ անոր։
— Վիճակս աղեկ չէ, Կարապետ, օղլում, ըսավ, սա դիմացի խայտառակին ներկը խերս անիծեց․ ասանկ երթա նե լմնցած եմ․ ճար մը գիտե՞ս։
— Ճար, ճար, ճար, մրմռաց նենգավորը, և մեկեն ի մեկ.
— Օհան աղա, ըսավ, կուզե՞ս որ քեզի փրկեմ։ Ընկեր ըլլանք, կը փրկվիս։
— Ընկե՜ր, կմկմաց հեք մարդը՝ խոլոր-մոլոր Կարապետին նայելով։
— Այո՛, ընկե՛ր, արձագանքեց բանսարկուն։
Երկու օր ետքը պայմանագրություն մը կնքվեցավ, որուն համեմատ Կարապետ Սանդուռճյան` Օհան Տերտերյանի գործին ընկեր կըլլար, և փոխադարձաբար։
Այսպես, Խաչիկ աղայեն ետքը, Օհան աղան ալ ափին մեջ առավ Կարապետ․ ու ա՛լ անկեց ետքը բնավ հոգը չըրավ որ անոնք կրնան հասկնալ թե երկու թշնամիներուն ալ գործին ընկեր է ինքը, վասնզի նյութական և բարոյական անանկ դիրքերի մը