Այս էջը հաստատված է

հասած էր որ բանե մը քաշվելու պետք չուներ։ Արձակ համարձակ, վարեց երեք խանութներն ալ։ Արդեն, քանի մը ամիս ետքը, Օհան աղա անձնապես անանկ ծանրածանր պարտքերու տակ ընկճված էր որ, Կարապետ երկու հարյուր ոսկի դրավ անոր ափը և դուրս ըրավ։ Գալով Խաչիկ աղայի, անոր գործը ավելի դյուրին եղավ լմնցնել։ Սպառնացավ ներկը չպատրաստել և ուրիշի մը փոխանցել անոր իրավունքը` եթե չհավաներ թողուլ խանութը երկու երեք ոսկիի փոխարեն։ Խաչիկ աղան փարան առավ և կորագլուխ դուրս ելավ։

Այս գործողության հետևյալ առտուն, Կարապետ, Պալաթցի երբեմնի աննշան «իփեքճին», եկավ կեցավ Մահմուտ Փաշա փողոցին մեջտեղը, և շուրջը նայեցավ. թոհաֆճի երկու փառավ ը վաճառատունները, որոնք իր աղքատ իփեքճիի հողին ատենոք այնքան աքցանած էին նախանձի և հաջողանքի գելաններուն տակ, ահա իրն էին. ինքը կը տիրապետեր հիմա երեք վաճառատանց մեջ՝ շնորհիվ մրցումին, անարգ ու եղեռնական մրցումին։

― Օ՜խ, հառաչեց, իմս են ասոնք... ու հիմակ ա՛լ ապրինք... իբրև պատվավոր մարդ։

Իրավ ալ, թոհաֆճի Կարապետը կարևոր և պատվավոր մարդ Է հիմակ. «իր գործին զավակն» է, կըսեն, և 30000 ոսկիի տեր։ Ազգը անով կը պարծենա. ու մարդկությունը... նմանապես։