Ամառնավերջի լուսափայլ այդ գիշերը, Մետիին[1] հաստաբեստ ու պատկառելի կոնքը կը պատռեր Սև ծովին լանջը, ցռուկովը խառնելով ու խռովելով ջուրերուն խաղաղավետ մակերեսը՝ խռովելու համար կարծես նիրհը երկինքեն իջած զմայլելի ծիր կաթինին։ Հյուսիսեն՝ անծանոթին անհեղլի տարտամությունը կը փակեր ամեն բան, մութի, անդունդի, անսահմանության խառնաշփոթ ու ահեղ քողին տակ, դող տալով տկար ու ջղայնոտ հոգիներու․ հարավեն՝ ասիական ափունքին անորոշ, ստվերագծային երիզը կը շղթայվեր անհունորեն՝ հեռուսաին մեջ անզգալաբար թանձրացող մշուշեն քողարկված։ Տիեզերքին վրա ծանրացող լռությունը ինծի կը թվեր այդ րոպեին ավելի ահարկու բան մը քան մեծամռունչ և ահտգնադղորդ ուրականները, որոնց տեսած էի դիվայնացնելը այդ պատմական ծովը։ Ու այդ լռությունն այնքան ճնշիչ էր, ու այդ խաղաղությունը այնքան հափշտակող, որ մերթ կրթնած վերնահարկի ծովահայաց երկաթյա բարամբին, աչքերս ծովահույզ, տեսակ մը անդրաշխարհիկ թավալման ցնորքին մեջ, չէի իսկ լսեր նավուն ընդերքներուն համաչափ շռինդը ու խուլ ու թրթռացող դղրդյունը որով Մետին կը սուրար շարունակ։
Վարը, հասարակ մահկանացուներու մակաղատե զիին մեջ, կուրծքեր կը ֆշային համաչափությամբ ու երբեմն՝ քրդական լեռնաբույր ու ասիաշունչ երդի մը լալագին բեկորը կերկննար
- ↑ Մետի շոգենավի անունը։