կիսախուփ աչքը` խոր թաղված, իր դեմքին գիծերը՝ ավերած ու մաշած։ Ու երբ քուրգի լալագին ու կեբկեր ավաչը նորեն բարձրացավ վերեն, մարգը խորաթունդ հառաչ մըն ալ արձակեց։ Ու տեսա արցունքի կաթիլ մը որ պահ մը ցոլաց անոր այտին վրա ու ինկավ ծովը։
— Բարեկա՛մ, ըսի, ձեռքս ուսին դնելովդ ինչո՞ւ կուլաք... Հայրենիքի կարո՞տն Է արդյոք...
Մարդը մեկեն ի մեկ շտկվեցավ ու տեսա որ աճապար սնքով թիկնոցին մեջ գրպանը պահեց թուղթ մը զոր ձեռքին մեջ ուներ։
— Հայրենիքի կարո՞ տ, օ՜, անշուշտ կա ատիկա, ըսավ նըվազած ու տրտմալի ձայնով... բայց իմ ցավս ադ չէ միայն... իմ ցավս անմարելի է... և ավելորդ է զիս մխիթարել փորձել։
— Ուսկի՞ց կուդաք։
— Ամերիկայեն. հազիվ երկու տարի է երթալս... գործ ունեի հոն. բավական դրամ կը շահեի, բայց աճապարանքով ետ կը դառնամ... որովհետև... Չշարունակեց. ու գլուխը ինկավ կուրծքին վրա ու աչքերը նայեցան ծովուն։ Հինգ վայրկյան մնաց այդպես, կարծես քարացած։ Սպասեցի որ շարունակե։
— Որովհետև, հարեց գլուխը վեր առնելով—կնոջս մահվան լուրը առի...
— Մեռա՞վ կինդ, հարցուցի վշտակցության մը պես, մեքենաբար։
— Մեռա՞վ—կրկնեց ինքնիրենը խոսելու պես մթության նայելով—ո՛չ, չմեռավ պարոն, մեռցուցին...
Ու այս վերջին բառը արտասանվեցավ ոչ թե տրտմությամբ, այլ կատաղությամբ մը, որմե իր ամբողջ մարմինը դողաց։
— Այո՛, բարեկամս, շարունակեց, երկու ձեռքերովը վանդակաձողը բռնած ամրորեն ու միշտ աչքերը մութ անջրպետին հառած, այո՛, մեռցուցին խեղճ կինս, սիրական կինս, քաղցր և զմայլելի կինս... մեռցուցին, սրիկաները...
Այս անգամ երկու բռունցքները վեր առավ, օգին մեջ երերցուց, ու լսեցի ակռաներուն քստմնելի կրճըտուքը։