Հիմակ Հաճի Մարտիրոսի կռնակը կլորցած էր տուփին վրա,ակնոցով զինված աչքերը սոսկալի սևեռումով կր դիտէին լուցկիիդ ծխախոտի տուփերն ու թուղթի թերթիկները, զոր աջ ձեռքին դողացող ազատ մատներովը կը համրեր, բաղդատելով զանոնք դեղնած թուղթի կտորի մը վրա երևցող ծուռտիկ֊մուռտիկ թվանշաններու հետ։ Քիչ մը անդիոք կեցած Էր Ռափիկ աչքերը սարսափի բուռն արտահայտությամբ մը հառած տուփին վրա, շուրթերը սարսռուն, վերահաս փոթորիկի մը սոսկումներով համակ։ Ծերունին անհողդողդ, աշխարհքեն անգիտակ, իր կենսական գործին քննությանը փաթթված հոգով մարմնով, ձայն-ձուն չէր հաներ, կանթեղին երերուն անփայլ լույսին մեջ աշխատելով, որուն սև ծուխը երբեմն իր ճերմակ լերկ գանկը կը լզվռտեր։ Հանկարծ վեր առավ գլուխը, ձեռքերը դուրս հանեց տուփեն, և ըսավ․
— Ծախածներուդ փարա՞ն…
Ռափիկ դողաց, ձեռքը իր բաճկոնին գրպանը խոթեց ու շատ մը մանրուք դրամներ դուրս հանելով՝ թափեց բազմոցին վրա․ ծերունին սովալլուկ դայլի մը պես որ իր ճանկերը կը նետե որսին վրա, հափշտակեց առավ դրամները և սկսավ համրել իր կոշկոռոտ ափին մեջ։
Այդ միջոցին խեղճ Ռափիկին երեսը նայողը անպատճառ մեռած պիտի կարծեր զայն․ չէր դողար, մարմինը սառած էր կարծես ու դեմքը դիակի գույն։
Եվ մեկեն ի մեկ բան մը տեղի ունեցավ սենյակին մեջ, անգութ, սրտաճմլիկ բան մը․ կանթեղին ծիյարձակ բոցը ա՛լ կը տատաներ խոլ շարժումներով․ Հաճի Մարտիրոս իր տեղը չէր․ հի մակ անոր հուժկու հասակը կը ցցվեր սենյակին մեջ, աչքերը բոցարձակ, ճերմակ մազերը գանկին վրա խառնամառն ու սև, ահարկու անթացուպն իր ձեռքերուն մեջ որ կելլեր կայծակի սլացումներով, ամեն մեկ էջքին չոր աղմուկ մը և սրտակտուր ճեչ մը հանելով, որ կերկարաձգվեր մինչև հաջորդ հարվածը, նորեն արձակվելու համար ավելի բարձը, ավելի աղեկտուր։
Հաճի Մարտիրոս իր թոռը կը ծեծեր։ Տուփ մը լո՛ցեի և տուփ մը ծխախոտ պակսած էին, անշուշտ չարաճճի ստամբակը