ՊԱՊՈՒԿԸ
․․․Մութն ի լուսոն կուգար, սև պատռտած շրջազգեստին տակեն կախած մուրացկանի տոպրակը, որ աջ կուշտին վրա ահագին ուռ մը կը ձևացներ։ Գլուխը կը պլլեր հնությունեն գունատած շալ մը, որուն երկու ծայրերը վզեն անցնելով խաչաձև կոկորդին վրա խոշոր կապ մը կը հորինեին։ Ոտվըներն առանց գուլպայի, կանցնեին ծանր, լայն ու երկար ոտամաններում մեջ, որք ծվիկ-ծվիկ եղած շրջազգեստին տակեն ամեն մեկ քայլափոխի հաջորդաբար կերևային, և որոնց վրա սևեռված էր հարաժամ իր կլոր հյուծված և անփայլ աչվրները՝ քալած ատեն։ Աջ բազուկին տակ կը սեղմեր լաթի թանձր կտոր մը՝ չորսի ծալված, որ հավանորեն իր մինտերն էր հազարավոր կարկըտտաններով ծածկված։ Գավազան մըն ալ ուներ՝ ծայրը թեթեւակի կոր և ձեռաց շփումեն աղտոտած։ Ի մի բան, քուրջերու մեջ պլլված փաթթված ողորմ զանգված մըն էր, գթություն և արգահատություն հրավիրող, որուն տեսքը այնքան կաղդե վրադ որ գիշերն երազիդ մեջ երբ տեսնես զայն՝ արհավրալից ընդոստում մր կանենաս։
Ու կերթար կը մտներ եկեղեցուն դռնեն ներս, ձախ կողմը գտնված անկյունը կուղղվեր, և հոն, տխուր կիսաստվերին մեջ, կը փռեր իր մինտերն, ոտնամանները կը հաներ, ինքն իր վրա կը կծկվեր՝ գլուխն ուսերուն մեջ քաշած ու բազուկները կուրծքին վրա ծալած։ Շուրթերն, որք ակռաներու բացակայությունեն ներս քաշված Էին՝ քիթին և թուշին կիսաշրջանակի ձև մը տալով, աղոթք մը կը մրթմրթային, դողդոջ ձեռքով խաշի պես բան