Այս էջը հաստատված է
դեմքին ահարկու արտահւայտությունը անհուն արգահատանքի մը փոխվեցավ, թացություն մը շողաց աչքերուն մեջ, ու կերկեր ձայնով մը․
— Ա՛ֆ ըրի․․․ ախպարս․․․ ա՛ֆ ըրի, ըսավ ու խենդի պես դուրս վազեց սենյակին դուռնեն, գահավիժորեն վար իջավ, եմենիները ոտքը անցուց և չավելան գլուխը զարնելով, փողոցը նետվեցավ, իր կսկիծին ու ահռելի տագնապին մեջ սա հին վաղեմի բացագանչությունն արձակելով․
— Թյությունճի՜․․․ սիկարա քեհատը․․․ քիպրիտ․․․
Դրացիները, որոնք պատուհանն էին, շատ խնդացին Ռափիկին այս անուշ կատակին վրա։