ձեռքը բռնած երիտասարդին սիրերգը, որուն աղապատանքը կը մորմոքեր իր փափկասուն սիրտը․ վերջապես որոշեց պատասխան գրել, բայց ի՛նչ կերպով անոր ձեռքը հասցնել զայն․ ամենափոքր գայթագղություն իր անվան շուրջը՝ սոսկացներ զինքը․ երկար մտածեց այս փափուկ կետին վրա և հանկարծ լույս մը ծագեցավ մաքին մեջ։
Օր մը, երբ տունը իրմե զատ ոչ ոք կար, պատուհանը նրստավ և սպասեց։
Համբիկ կանցներ գաղտնի ակնարկներ նետելով դեպի պատուհանը․ հանկարծ կանգ առավշ․ հավատա՞ր աչվըներուն։ Բայց. այո՛, զինքը կը կանչեր անիկա, նորեն նայեցավ աչվըներուն բովանդակ սևեռումովը և ա՛լ կասկած չունեցավ, օրիորդր զինքը կր կանչեր․ երա՞զ էր արդյոք։
— Թոհա՜ֆ պան, մրմռաց ստամբակը ու ներս մտավ դռնեն որ բացված էր։
Հիմակ Համբիկ իր դիմացը ունեի Սիրանույշը, որ իր թովիչ աչվըները անոր վրա հառած ըսավ․
— Համբի՛կ, քեզի բան մը ըսեմ նե կընե՞ս։
— Հազար պան ըսե՝ ամենն ալ ընեմ, պատասխաներ Համբիկ, անանկ սրտազեղ անձնվիրության շեշտով որ մանկամարդ օրիորդը ուրախութենեն սարսռաց։
— Երդում ըրե՛ որ մեկուն չպիտի ըսես ինծի համար ընելիք քըդ․ հարեց Սիրանույշ։
— Չեմ ըսեր, մա՛ս վկա։
Օրիորդը դրասանգներով զարդարուն քորսաժին տակեն նամակ մը դուրս հանեց, պահ մը վրան նայեցավ վարանումով, հետո ծռելով դեպի Համբիկին ականջը, անանկ որ իր շունչովը անոր երեսը շոյեց, բան մը փսփսաց։ Ստամբակը աղջկան այդ դիրքեն օգտվելով անոր ծոծրակը դիտեց ու հառաչ մը արձակեց։
Քիչ հետո դուրս ելավ Համբիկ՝ գրպանին մեջ ունենալով իրեն հանձնված նամակը, զոր հասցեին պիտի տաներ և մրմըռալով․
— Աճայի՜պ, աս նամակը մյուսյու Արմենին պիտի տանիմ, բեք աղեկ, ամա ինչու անոր նամակ կը ղրկե կոր. մեջը ի՞նչ