ու սիրտ ի տրոփ, խնդալիր ներս մտավ Պիեռ-Հոլեն, առանց այլևս իր խոշոր ձայնովը պոռալու.—Քարիտե՜զ։
Գոհարիկ նստած էր երիտասարդին քովը, տրտում երևույթով. թաքուն ցավի մը ճնշումի տակ։ Միրիկ, իր քալվածքեն բոլորովին վանելու սովորական կոպիտ ձևը, շիկ երիտասարդի մը ծեքծեքումովը մոտեցավ անոնց սեղանին և վերեն վար գլխով խոնարհություն մը ընելե ետքը, ըսավ Ժպտալով.
— Ասանկ քարիտեզ հիչ կերած չեք, օրիո՛րդ։
Եվ սկսավ պնակին մեջ լեցունել կարմիր միջատները։
Բայց աղջկան դեմքը, ի տես Միրիկին այդ խնամյալ կերպարանքին, մեկեն ի մեկ խոժոռցած, խիստ արտահայտություն մըն էր առած։ Անհաճո հուսախաբումի մի ենթարկվող մարդու մը դառն կսկիծը կերևեր դեմքին վրա։ Եվ մինչ քարիտեզճին կը շարունակեր լեցունել պնակը, մանկամարդ աղջիկը հարցուց.
— Ատ լաթերդ ինչո՞ւ փոխեր ես։
Եվ պահ մը վարանելե հետո․
— Ա՛լ քարիտեզ չեմ ուտեր, ըսավ։