մամիկին համար․ սրտին ցավեն պիտի մեռներ․ ու իրենք` ալ առանց մամիկի ու հետևապես անխնամ պիտի մնային։ Ի՞նչ փույթ․ խնամքին պակսությունը մեծ կորուստ մը չէր իրենց համար, իսկ մամիկին կորուստը , պառավ հեզ, անուշիկ մամիկին , որ իր դողդոջ թևերուն մեջ մեծցուցած էր զիրենք, սիրտփոր հատցնելով, իր բերնեն զրկելով ու իրենց կերցնելով․ է՚հ, կնոջ ապրիլը արդեն չարչարանք էր․ իսկ մահը փրկություն մը, ու քանի որ տունեն դուրս ելլելուն պիտի մեռներ…
Ոտքի ելան երկու եղբայրները, թոթվըվեցան, մտատանջ լուռ, չհամարձակելով իրարու նայիլ, խեղճ մամիկին կունտ ու կլոր մարմինը աչվընուն առջև։ Կքալեին գլխիկոր, հինցած ոտնամաննին քսկռտելով գետնի փոշիին մեջ։
Սերոբ կմռլտար երբեմն, սև մտածումները վանելու համար․
— Ամիսը էրսուն ղրուշ մինակ իմ փայիս, գեշ չէ…
Իսկ Մկրտիչ, իր մեծ մորը ցավագին պատկերեն հալածված, կմրմռար, չկարենալով հուզումը զսպել․
— Զավալլը՜ նինես…
Հանկարծ կեցան․ երկու կողմը պարապ գետիններով երկհարկ ցած տան մը առջև կգտնվեին․ հոն իրարու երես նայեցան, երկու հանցավորներու պես, և Սերոբ համարձակեցավ ըսել․
— Քիրայի պիտի տանք։
— Հը՛ ,— ըրավ Մկրտիչ։
Լսելով իր թոռներուն գալը, մամիկը բացեր էր տանը դուռը․ ներկու եղբայրներ ներս մտան․ մութը սկսեր էր տիրել․ ու պառավը ծխոտած կանթեղի մը լույսին մեջ նստած էր բակին մեկ անկյու֊ նը, ցից ատամներով փայտե սարվածի մը առջև և մետաքս կփաթթել ոստայնաձև փայլուն թելերուն ետևեն կերևար մամիկին թոմթռկած երեսը, ու նիհար ձեռքը, որ շարունակ կշարժեր չեհրեն։
— Բարիրիկուն, նինե՛,— ըսին երկու եղբայրները, երկչոտ ձայնով մը՝։
— Աստծու բարին, զավակներս։ Փառք տիրոջը, ասօր ալ ողջ առողջ տուն եկաք։