Այս էջը հաստատված է

— Կումիկ ատոնց մեջ իրը ուներ, իր մակույկը, կուպրով ծեփած պարզ ողնափայտ մը, իր կյանքը, իր հոգին։ Անոր կրթնած՝ աչքը նավակայքին բացվածքեն դուրս, դիտելով Ոսկեղջյուրի հայելին զոր արևածագի հովերը քիչ ետքը պիտի գան պարուտակել, սիկառը կը քաշե ուժգին շնչառությամբ, մազոտ կուրծքը հոլանի, ոտքը բոբիկ, գլուխը ճենճոտ ֆեսով մը։— Թնդանոթաձիգ ռազմիկի ճարտարությամբ մըն է որ հետո ան իսկույն լանչքի, թեվերու, թևճակներու շարժմամբ մը կը հրե մակույկը որ կը քալե, կառաջանա, կը սուրա մինչև նավակայքին բերանը, հոն կապիկի պես վեր կը շուլլվի Կումիկ և մակույկին մեջ կը ցատկե, թևճակները անցընելով։ Ու կը բացվի․․․։ Իր տարրին վրա է։ ― Իրիկվան, դեղին նավամատույցը, չավելան դրած, հանրության կը կարդա իր ձուկերուն դրվատ աքը, նախշուն և հրավիրող։ Երբ որ ն պարպվի շիշ մը օղի գրպանած, մակույկը կը մտնա և թիակի երկու հարվածներու մեջտեղը, օրհնյալ շիշը բերնին տնկելով, վրա բաց երդի մը մռլտուքներովը նավակայքը կը հասնի,հոն, վեր կ առնե մակույկը, Հացի կտորտանքներ կը թխմե կոկորդեն վար, փարջ մը ջուր կը խմե ու խցիկը կելլա, որ վայրկյան մը կը լուսավորի գետնատարած աշտանակեն։ Բո՛ւֆ, մոմը կը մարի՝ նոր եղեր կաթեցնելով չորսդին, և Կումիկ կը խորդա․․․։

Բ

Օր մը, Կումիկ, իրիկվան դեմ, իր դրկից ձկնորս Սարգիսին խուցը մանկամարդ աղջիկ մը տեսավ որ բոպիկ ոտքերը երկընցուցած՝ գերանի մը կրթներ էր։ Ածուխի պես սև աչվըներ ուներ, թուխ դեմքով, վավաշոտ շրթունքներով։ Երիտասարդ ձկնորսը նայեցավ անոր, ուշադիր խորունկ նայվածքով, սրտին ու հոգիին աչվըներովը նայեցավ։ Աղջիկը, անտարբեր, մերկ ոտքովը կատուի մը հետ խաղալու զբաղած, շտեսավ Կումիկին զննումը։

— Ա՛ռ, աղջիկս, ըսավ ձկնորս Սարգիսը, ծրար մը երկնցնելով աղջկանը, ամա՛ն, մորդ ըսե չափուխ վլաճ զերե շամաշըր շուն իմ։

Աղջիկը ծռեցավ, ձեռքովը փայփայեց կատուն, առավ ծրարը և սանդուխքեն իջավ գնաց։ Կումիկ, ներսդին բան մը զգալով