Հիմակ, երբեմն, կիրակի օրերը, երիտասարդ մը կը տեսներ հոն. շիք երիտասարդ մը և խոռ խոռ անոր երեսը կը նայեր, անբացատրելի նախազգացումե մը տանջված։ Քանի մը անգամ հարցուցած Էր անոր ով ըլլալը. դուրսեն նոր եկած ազգական մըն է ըսած էին. համոզվա՞ծ էր:
— Սա չաբխը՞նը ինչու կուգա կոր աս տունը, կըսեր պառկած ատենը, անոր հիյեթին չեմ հավներ կոր... խըսըմ Է եղեր, հը՜մ...
Եվ կասկածներ կը ծնեին իր սրտին մեջ, որոնց սակայն չէր ուզեր կարևորություն ընծայել, իր հույսին, իր հավատքին պլլված փաթթված ըլլալով ուժգնապիրկ։
— Հարսնիքս ե՞րբ պիտի ընենք, հարցուցած էր Մարկոս աղբարը տիկին Գոհարիկին։
— Առջի պսակին, պատասխանած էր տիկինը։
Եվ արդարև հարսանեկան պատրաստությունները կը տեսնըվեին տան մեջ. օրիորդն իր ճերմակեղենները կը կարեր առանց շունչ առնելու, ուրիշ երկու դերձակուհիներ բերված էին, որք հարսին՝ պսակի շրջազգեստն և ուրիշ չորս շրջազգեստներ կը կարեին անբացատրելի փութկոտությամբ։ Սենյակներու կերպասները կը նորոգվեին, ինչպես նաև վարագուրներն ու գետնի գորերը. գործունեություն մը, եռ ու եփ մը կը տիրեր տան մեջ։ Ցերեկներր երբեմն կուգար Մարկոս աղբար և սքանչացմամբ ու ապշությամբ կը դիտեր այս ամեն հապշտապ պատրաստություններն ու կը մրմռար.
— Այս պաները բյություն ինծի համար է։
Իր նշանածին քով կերթար, որուն այլևս կատակելու եռանդը մարած էր և ամենևին կամք չուներ Մարկոս աղբարին երեսը նայելու. քովը կերթար անոր կտրած դիպակը կամ կերպասը կը բռներ իբր թե տեսակն հասկնալու համար, և իր զննությունն այնքան երկար քշեց օր մը, որ աղջկան համբերությունն հատնելով գոչեց.
— Է՜յ, մա՛րդ, անգին կընա՛ սըկե։
Ապուշը սարսռաց, կարծես թե ուղեղը դարձավ գանկին մեջ,