ակռաներ՝ թանձր լորձունքով տոգորուն։ Ատկից ավելի այլայլած և ավերյալ դեմք կարելի չէր երևակայել. եթե շնչառությունը չըլլար, մեռել մը պիտի կարծվեր. չարչըկված, խոշտանգված մարմին մըն էր թշվառության և անոթության սուր մագիլներուն մեջ, որոնք երթալով կը պրկվեին ավելի անողորմ, ավելի արյունանուրբ։ Եվ խեղճ կինն հազիվ երեսուն հինգ տարու կար։ Ծերացած էր։
Աղջիկը՝ տասնվեց տարում մանկամարդուհի մը, ուսերը բարձին վրա հենած էր՝ կուրծքն ուր բնավ ուռեցք մը չէր երևար, դեպի ներս քաշված՝ կարծես բռունցքի սոսկալի հարվածով մը. գլուխը դեպի ետ ինկած էր։ Աչվըներուն շուրջը սև ծիր մը, ճակտին մեջտեղեն հույժ թեթև խորշոմ մը, ռնգունքներուն ծայրահեղ բարկությունն ու քունքերուն նրբին մորթն որուն տակեն երակները կերևեին կապույտ գիծերով, կը հայտնեին որ այդ հեք արարածն ա՛լ ինկած էր մութ ու կենսավեր անծանոթին գիրկը:Աղնիվ սիրուն դեմք մըն էր որ սակայն հրապույրե ավելի արդահատանք կը ներշնչեր։ Շնչառությունը շուտ շուտ էր. հատնումի պես բան մը։ Պետիկին ակնարկը կանգ առած էր իր աղջկանը դեմքին վրա. սիրտին խորունկէն երկար հառաչանք մը ելավ, որ անհուն կսկիծի մը արտահայտությունն էր։
Զավալլը Աննիկս, մրմնջեց աչքը սրբելով ձեռքին ետնա. կողմովը, ի՞նչ ունի, հիվանդ է, կեշ կեշ կը հազա... աճա՞ պ...
Հանկարծ վեր ցատկեց, չուզելով հրաշէկ սլաքի պես ուղեղեն անցնող մտածումը բարձրաձայն ըսել. առ ահիվ թե կիմացվի։
Գետնեն վերցուց հացին կտորները, ու փշրանքները ժողվեց փայտե աթոռակի մը վրա դրավ։ Այս միջոցին Հոռոփ հանըմ աչվըները բացավ, ահաբեկյալ մանկիկի մը երկչոտ արտահայտությամբը նայեցավ էրկանն երեսը։
— Տահա հո՞ս ես, Պետիկ։
— Հիմակ էլա, խանտիլը կոտրեր է այս գիշեր ի՞նչ պիտի ընենք։
— Ասված ողորմած է, մռլտաց Հոռոփ հանըմ... Ալիքսանին կըսենք, անիկա ճար մը կընե։
Խոսքն հազիվ ավարտած էր, դուռը զարնվեցավ։ Պետիկ