Այս էջը հաստատված է

իրավ որ ինծի անանկ կուգա կոր քի մեռնելեն աղեկ պան չիկա...

Եվ գլուխը կախած, ճորճորալեն երերտկալեն կը քալեր Պետիկ, արցունք մը սրբելով որ այտն ի վար երկար ակոս մը գծեց։

Դ.

Իրիկվան ժամը մեկին կամ երկուքին ատենները երբեք հետաքրքրություն ունեցա՞ծ եք նայիլ ձկնորսներու, նավավարներու կամ ջրկիրներու գինետունե մը ներս։ Ուսումնասիրության ամենամեծ նյութ մը կրնա ըլլալ ժողովրդային ստորին դասուն այդ երեկոյան հավաքատեղին կյանքի բանաստեղծության ամենեն վսեմ պատկերներն ու ամենեն սոսկալի երևույթները ի հանդես կուգան հոն:

Ձմրան սկիզբն է։

Հյուսիսային պաղ, անհամ հով մը կը փչե՝ քանի մը օր առաջ անձրևեն թրջած գետինները չորցնելով իր ուռուցիկ շուն չովը:

Գինետունին ներսր—ցած ձեղունով և հողե գետինով քառակուսի տեղ մը,—երկու աղոտափայլ լամպարներու արձակած տարտամ լույսի մեջ, փայտե սեղաններու առջև նստած կերևին հինգ վեց ձկնորսներ կամ նավավարներ, ամենուն ալ երեսը մռայլոտ, ամենուն ալ աչվըները աղետալի փայլով մը շողշողուն, երբեմն ամենքն ի միասին կը լռեն՝ խորունկ մտածումով համակված, երբեմն ամենքն ի միասին կը խոսակցին, հոգնատանջ կուրծքերե ելնող խռպոտ ձայներու խառնիխուռն աղմուկ մը և ժողովրդային գողտրիկ առածներով զարդարուն կամ սոսկալի հայհոյանքներով համեմյալ խոսակցություն մը որ դուրսեն լսողին համար բան մը չի նշանակեր, այլ որ գերազանց կարեվորություն ունի աչս այդ մարդոց։

Մեկը միայն չի մասնակցիր ընդհանուր խոսակցության։ Ամենեն մութ անկյունը քաշված Է, քիչ մը օղի ունենալով իր առջևի սեղանին վրա, ֆեսը մինչև հոնքերն իջեցուցած, տխուր և կսկծոտ դեմքով։