Այս էջը հաստատված է

ինծի կը սիրե, ամա ծանր հիվանդ է. որի՞ն հոգն է հատեր քի փարա չիկա, հեքիմ չիկա, իլաճ չիկա, որի՞ն փապուճն է... հիմա ճար մը... պելքի հեքիմ մը բերենք նե իլաճ մը կուտա տե պաշխա թյուրլու պան մը կըլլա, է՜հ, ի՞նչ գիտենք, պելքի մեր ըսածը չէ... ամա անտար փարա վո՞ւրկե կտնալու է...

Հեք երիտասարդը՝ ճակատը ձեռքին մեջ առած կանճըռեր, կը շփեր, արյունացայտ աչվըները կատաղորեն հառած օղիի շիշին վրա։ Մոլեգին կռիվ մը տեղի կունենար անոր բորբոքած ուղեղին մեջ, հոգեվարքի մը ճգնաժամին պես մահահամբույր բան մը որ եթե գոհացուցիչ ելքի մը չը հանգեր, հիմարությունն անխուսափելի պիտի ըլլար։

Հանկարծ ձեռքն ասդին առավ ճակտեն, ուրախության փայլակ մը շողաց աչվըներուն մեջ, ժպիտ մը սահեցավ հաստ շուրթերուն վրայեն. և, օղիին շիշը, որ տակավին լեցուն էր, բերնին դնելուն պես, վայրագ շունչով մը կծու հեղուկն ի մի ումպ կուլ տվավ։ Արյան ալիք մը խուժեց անոր դեմքին վրա, քունքերուն երակներն ընդլայնեցան պայթելու աստիճան, ելավ կայնեցավ հախուռն թափով մը և գինետունին մեջ գտնվողները զարմացումով տեսան անոր խոշոր իրանին կայծակի արագությամբ անցնիլն ու դուրսի մութին մեջ անհետիլն ի քթթել ական։

Ո՞ւր կերթար Ալիքսան. անողորմաբար խթված ձիու մը մոլեշունչ արշավով, իր երկար սրունքներովը լափելով փողոցներն, ուր հովը կը սուլեր կը թնդար մահաշշուկ։

Հինգ վայրկյան ետքը երիտասարդ ձկնորսը ծովեզրը կը գտնվեր, խարխուլ տնակի մը առջև, ուր առաջին անգամ պահ մը կանգ առավ շնչասպառ, խոնջ, ձեռքը ճակտին տարավ, ինքզինքը ծովը նետելու պատրաստվող մարդու մը պես որ վերջին վայրկյանին գերագույն վարանում մը կունենա։

― Չէ՛, չըլլար, մրմռաց, Աննիկը ազատելու է։

Եվ ուսի հարվածով մը տեղեն հանեց դուռը, ներս մտավ, լուցկիով մը վառեց հոն գտնված լապտեր մը, որուն լույսով երևան ելավ այդ հյուղակին ներքին կողմը։ Տախտակորմերուն վրա շուրջանակի կախված էին ուռկաններ, ցանցեր և խոշոր կարթեր։ Ալիքսան տենդոտ ձեռքով վար առավ ուռկանները, որք