Այս էջը հաստատված է

ահագին կույտ մը կազմեցին, չվանով մը կապեց զանոնք, դուրս հանեց, դուռը գոցեց և հետո կռնակը զարնելով ուռկաններու խոշոր կապոցը, ճամբա ելավ` գողի մը պես պատերուն ու տուներուն տակեն երթալով։

Դ.

Կանթեղն աթոռակին վրա կը պլպլար խցին անկյունը, հազիվ երևան հանելով ապակիներուն փակչած ձյունն, որ սկսած էր առատորեն տեղալ։ Գետնատարած անկողնին վրա պառկած էր Աննիկ, հիմակ ալ կմախք մը դարձած բոլորովին, վերմակին ծալերուն տակեն հազիվ հազ զգացնելով մարմնին գոյությունը. աչվըները գոց էին, բերանը կիսաբաց, ուսկից թեթև շունչ մը դուրս կելներ` հոգևարի մը հևքին պես շուտ շուտ և անկանոն։ Անկողնին ոտքը կծկված բան մը կերևար. Հոռոփ հանրմն էր, որ գլուխն երկու ուսերուն մեջ խրած, դեմքը ձեռներուն մեջ, շարժում մը չէր ըներ, կարծես անշնչացած։ Անգին, անկյունը նրստած էր Ալիքսանը, որուն դեմքին վրա հանդարտություն մը, խղճի անդորրություն մը կը նշմարվեր, սակայն ծալապատիկ նստած էր և շարունակ պեխը կը խածոտեր, մերթ գլուխը վեր առնելով կը նայեր հիվանդին, և անլսելի հառաչ մը արձակելով նորեն պեխը ձեռք կառներ։

Հոռոփ հանըմ գլուխը ցցեց մեկեն ի մեկ. Ալիքսանին նայելով.

— Իլաճին վախտը եկա՞վ աճապ հարցուր նվաղկոտ ձայնով։

— Եկած ըլլալու է, պատասխանեց երիտասարդը հուսահատ շարժումով մը։

Հոռոփ հանըմ տքալով ոտքի ելավ աթոռակին վրայեն շիշ մը և գդալ մը առավ և հիվանդին քով մոտեցավ զգույշ քայլերով։

— Աննիկ, Աննիկ, կանչեց։

Հիվանդը ձայն ձուն չհանեց. թարթիչներն երերցուց, ալքը քթթելով, և բերանը քիչ մըն ալ բացավ։ Վշտակոծ մայրո՝ շիշին միջի հեղուկեն գդալ մը լեցուր անոր բերնեն վար։ Աննիկ սարսռաց,