Այս էջը հաստատված է

այդպես, հեք պատանյակը, եթե ոտքի հանկարծական շշուկ մը չի գար չարթնցներ զէնքը։ Թոթվեցավ, գլուխն հտին դարձաք աշխուժով և կատարյալ եղավ իր հմայքը։

Դեղձան մազեր ուսերուն վրան ցանուցիր, կապույտ ժպտուն փոքր աչվըներ, պզտիկ կարմրուկ բերան, բարակ, շատ բարակ հոնքեր ուներ այն գլուխն որ մեկեն ի մեկ երևցավ Տիրանի աչքին. կարծես կանանչության միջեն ծնած էր հանկարծ այդ աղջիկը բնության մեկ անհասկնալի քմայքովը, որ թերևս կուզեր լիապես դյութել մեր երազուն պատանին։ Փոքր աղջիկը որ վերեն վար միաձև և միագույն շրջազգեստ մրն էր հագած և ոտվըներն ալ կոշտ ոտնամաններու մեջ անցած էին, անմիջապես հասկցավ որ զարմանք պատճառած էր այդ աղվորիկ տղուն, ուստի համարձակությամբ անոր մոտեցավ և փոքր ձեռքն անոր ուսին զարնելով ըսավ—թուրքերէն լեզվով, վասնզի հույն էր—թե իրենց բռնած ագարակին քարի փոքր տունը կը բնակեր ինք էր մորն ու մեծ եղբոր հետ։ Հայտնեց թե մայրն իրենց փոքր արտին մեջ կաշխատեր, իսկ եղբայրն ալ սայլավարություն կըներ նույն և շրջակա գյուղերուն մեջ իսկ ինք ազատ է, անունն է Էլենա, ուզած գործը կընե, դաշտերն ու լեռները կըպատի, ծաղիկներ կը ժողվե, խոտեր կը փրցնե չորցնելու և օգտակար բաներու գործածելու համար։

Տիրան, որուն հմայքը դեռ փարատած չէր, մեքենաբար մըտիկ կըներ այս ինքնահորդ շաղփաղփումը, լուռու մունջ, վայելքի մը պես ըմբոշխնելով զայն, պատանեկան անծանոթ կրակով մը վառված։

Երբ փոքր աղջիկը—հազիվ տասնևչորս տարու—իր պատմությունն ավարտեց, Տիրան հմայված, հափշտակված, անգիտակցօրեն ձեռքը տարավ անոր դեղձան մազերուն և փայփայելովզայնս, հարցուց թե ինչո՞ւ այդպես ուսերուն վրա սփռած էր։էլենայի այտերը թեթև մը կարմրեցանյ աչվըներն անգին դարձուց խպնոտ շարժումով մը և հետո մեկեն ի մեկ պատանիին երեսը նայելով պչրող համարձակությամբ մը ըսավ.

― Ասանկ ավելի աղվոր կըլլամ։

― Իրավ է, մրմնջեց Տիրան սրտի սեղմում մը զգալով։