Այս էջը հաստատված է

ամպերու սև ծրարներ, զորս կը քշեր, կը տարուբերեր մեղմ սյուքին հաջորդող հովը։ Գեղածիծաղ հովիտն սկսած էր մերկանալ իր զվարթ թարմությունեն, սոխակին ձայնն ալ չէր լսվեր ու կանաչազարդ գետիններն ալ հիմակ տժգունած էին։ Առտուները սաստիկ զով կըներ։ Ձմեռը մոտ էր։

Տիրանին հայրն, որ ամեն կիրակի կուգար Ալիպեյքեոյ, որոշեց ալ մեկնիլ հոնկից ու տուն փոխադրվիլ։ Հեք պատանյակին համար անհուն անակնկալ կսկիծ մը եղավ այս։ Անիկա հարատև կը կարծեր երանությունն որուն մեջ կը լողար։ Բայց կրցավ ինքզինքը զսպել, սրտին խորը թաղել իր անսահման վիշտը և, հրաժեշտի ողջույնը տվավ իր Էլենային, որ նույնպես շատ տխրեցավ այս ցավագին բաժանումեն։

Ա՛լ հիմա Պատեմլիքի տունն էր Տիրան, ավեչի երազուն, ավելի տրտմաթախիծ քան երբեք։ Երբ հովը կը սուլեր դուրսը, ձյունը կը հորձանապատուտքեր օդին մեջ, խեղճ տղան, ճակատը պատուհանին կռթնցուցած, իր հուրիին բնակավայրին հեռապատկերը կը դիտեր, խնդալիր հիշատակներու լուսահեղձ շարք մը ունենալով հար մտքին, մեջ, որոնցմով կապրեր, կը սնաներ։ Ո՞ւր էին այն առույգ, կարմիր այտերը, բոցավառ աչքերն ու ծիծղուն շուրթերը։ Օրերը, ժամերն ու վայրկյանները կը համրեր․ կանիծեր ձմեռը որ պատճառ եղած էր իր երջանկության անհաճո խզումին։

Բայց ձմեռն ալ անցավ, ճերմակ ձյունին տակեն կանաչ ծիլեր դուրս ելան, լեռները նորից հագվեցան իրենց պերճափառ հանդերձանքն ու արևը նորեն սկսավ պսպղալ երկնակամարին վրա։ Եղանակին այս աստիճանական կերպարանափոխողին հետ կերպարանափոխվեցավ Տիրանն ալ որ ապրիլին կը սպասեր անհամբեր՝ Ալիպեյքեոյ երթալու համար նորեն։

Կիրակի առտու մըն էր երբ մայր ու զավակ գացին սույն հեշտավայրը։

Տիրան ուղղակի էլենային տունը վազեց անոր անունը տալով։

Դուռը զարկավ․ ձայն չիկա․ նորեն զարկավ։ Այս անգամ