զորս հոսնական ակնարկով կր դիտեին իր կոշտ հաճախորդները։ Սուրբիկ մինչև մութը կը լվար, և հետո, պարտեզին մեջ լարած հին փտտուկ չվաններուն վրա կը փռեր շապիկներն ու թաշկինակներո։ Գործը բոլորովին ավարտելե ետքը շտապով կուտեր կը լմնցներ ունեցած ուտեստը, անկողինը կը փռեր մահճակալի ձևով շինված տեղի մը վրա ու կը պառկեր՝ շատ անգամ իր լաթերը երազելով, որք ճեպ ճերմակ կըլլային և հաճախորդները կը գովեին իր լվացարարական ճարտարությունը։
Հաջորդ օրը ավելի եռանդով կաշխատեր, լաթերը ավելի սաստկությամբ կր ճզմեր կը ճմռթկեր իր փրփրցուցած կարմիր մատներուն մեջ, և զմայլումի ու գոհունակության եզական հառաչանք մը կարձակեր, երբ զանոնք քով քովի փռելեն ետքը՝ անճառ ակնարկ մը նետեր անոնց վրա։
Առանձնությունն ու թշվառությունը բնավ տաղտուկ և հուսահատություն չէին պատճառեր Սուրբիկին, ընդհակառակը չափազանց գոհ էր իր վիճակեն, իր թակույկեն, հնոցեն ու եփոցեն զատ ամեն բանի կասկածելի աչքով կը նայեր և բնավ մեկուն հետ բարեկամությամբ չէր տեսնվեր։
Բայց օր մը, երբ, նավակայքին վրայի խուցը բնակող ծեր նավավարի մր ճերմակեղենները տարավ, երիտասարդ մր նշմարեց, որ կարճ փոթուռմը հագած, ոտվըները բոբիկ, հուժկու կուրծքը գետինը փռած կը քնանար։ Սուրբիկ անտարբեր աչքով մը դիտեց այդ կայտառ մարմինը ու հարցուր նավավարին թե ո՞վ է անիկա։
— Թորոսին խայըխովը պալըխճություն կընե կոր, պատասխանեց ծերունին, տահա նոր է, ամա... ասված հեռու ընե։
— Անունը ի՞նչ է։
— Հուսեփ։
— Լաթերը որի՞ կուտա կոր։
— Նայինք, ըսեմ տե քեղի տա։ Սուրբիկ տնակը դարձավ, թակույկին առջևն անցավ, սկսավ բիրտ շարժումներով չաչրկել լաթերը և օճառն այնքան ուժգին քսել որ փրփուրի ահագին կույտով լեցավ ամանը։