հանդերձ՝ անկարող են գտնել, բացարձակ անկարող։ Քիչ մը Աստծո մատը կա, կարծեմ, այս բանին մեջ։ Այազմայի զառիվերը կըմագլցեր հիմակ միտեաճի Սերքոն, անհավատալի դյուրությամբ անցնելով դերբուկ այդ առլեփն։ Խորունկ մտածումի մը մեջ թաղված կերևեր, շրթունքը կը շարժեին երբեմն, թերևս առանց իր գիտնալուն, ու կը մռլտար։
- Պեյօղլուն պաշխա պան է պե, էղածը կը ծախես․․․ հեմ լայրխլը կինով կը ծախես... մեյ մըն ալ վո՞վ կը պտըտի աստղերը... պոշըպոշընա տապան ծեծե. պոռա կանչե, պողազիդ ծակը չորցուր:
Հանկարծ միտքեն փայլակ մը անցածի պես, ընդհատեց խոսքը և մեկեն ի մեկ խիստ երևույթ մը առավ:
— Փիճը ի՞նչ ըրավ աճապ, մրմռաց։
Եվ շարունակելհվ իր ճամբան, Չըքսալընի մանվածապատ նեղ փողոցներեն անցավ, դարձավ, իջավ, ելավ, և վերջապես կանգ առավ միահարկ խարխուլ տնակի մը առջև, որուն պատուհաններեն ներս կրնար նայիլ փողոցը կեցողը մը. կուժը գետինը դնելով, երկար շունչ մ՝առավ և գոտիին ծալերեն բասոտած բանալի մը հանելով դուռը բացավ և կուժը ձեռքը ներս մտավ։
Կը սարսռա մարդ երբ այդ տուներուն ներքին կողմը տեսնա. ավերակի մը հոտը կա հոն, ամեն անկյուն, ամեն առարկա, ամեն բան ցուրտ դրոշ մը կը կրե իր վրա․ զգայուն նայվածք մը երբ հածի հոն, ստվեր մը կունենա իր տեսողության հանդեպ որ թշվառության ուրվականն Է. հոս կոտրած սափոր մը, հոն ծռած սևցած սան մը, ասդին մրագույն պատի կտոր մը որուն առջև լաթ լվացած են, անգին ծըվիկ ծըվիկ տնկողին մը պատառոտուն վերմակով մը ծածկված, ամենուրեք հնություն, աղքատություն, թշվառություն։ Ամբողջ կահն այդ ողորմելի խցիկին չորս հինգ անհենարան աթոռակներ, գետինը փռված մեկ քանի աղտոտ «մինտեր»–ներ, մանր մունր բաներ, ոչնչություններ վերջապես։
Փողոցին վրա նայող խցիկը մտավ Սերքո և փռվեցավ գետինը, իր խոշոր մարմնոյն խոնջերքը սփռելով մաշած մինտերին վրա։ Հետո, գոտիին ծալերուն մեջեն յուղոտ քսակ մը